Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգ է մեկնելու.«ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է, հունվարի 21-ին մեկնելու է Ստրասբուրգ։ «ՀԺ»-ի այս տեղեկությունը երեկ հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի գծով խորհրդական Քրիստինե Մելքոնյանը: Այցը կապված է Եվրոպական դատարանում քննվող մի շարք գործերի հետ։ Օրակարգում է նաև «Չիրագովն ու մյուսները ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը, որով լսումներ են նշանակված հունվարի 22-ին։ Խոսքը Ադրբեջանի մի քանի քաղաքացիների հայցի մասին է, ովքեր ժամանակին բնակվել են Լաչինում և ԵԴ են դիմել սեփականության խնդիրների համար։ Նրանք բողոքել են,  որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ կորցրել են իրենց տներն ու այլ գույք և տեսանելի ապագայում չեն կարող վերադառնալ այնտեղ։ Հայցը ԵԴ-ն հիմնավոր է համարել։ Այս պահին խոսքը գումարային փոխհատուցման մասին է, որի չափը կորոշի Եվրոպական դատարանը։ Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգ է մեկնելու ոչ թե որպես ՀՀ գլխավոր դատախազ, այլ որպես ԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս