Հովհարային անջատումներ
«Ժողովուրդի» տեղեկություններով, Երևանի ոսկու շուկայում (ժողովրդի մեջ հայտնի բաղնիքի ոսկու շուկա) օրվա մեջ երեք ժամով էլեկտրաէներգիան անջատվում է։ Արդյունքում տուժում են շուկայի աշխատակիցները, որոնք աշխատանքային բոլոր ժամերին չէ, որ կարողանում են աշխատել, ու նաև՝ ոսկերիչները։ «Ժողովուրդը» Տեղեկացել է, որ ոսկու շուկան չունի լույսի իր սեփական ենթակայանը (պաստանց իա)։ Այս պատճառով էլ օգտվում է հարակից բնակելի շենքերին էներգիա մատակարարող ենթակայաններից, ինչն էլ գրեթե չի բավարարում շուկային։ Ի դեպ, այս խնդիրը եղել է նաև Ամանորից առաջ։ «Ժողովուրդին» ահազանգած ոսկերիչները դժգոհել են՝ նշելով որ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ոսկին նորմալ չի ձուլվում, բացի այս՝ աշխատանքների մեծ մասը փչանում է։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։