Խաղատներ՝ Երևանի սրտո՞ւմ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Թեպետ օրենսդրական հայտն փոփոխություններից հետո Փարաքարի ճանապարհի կազինոները շատ արագ փակվեցին, սակայն նոր այդպիսի համալիրներ կծլեն, այս անգամ՝ մայրաքաղաքի կենտրոնում։ «Հրապարակի» տեդեկություններով, երկրի մեծահարուստներից մի քանիսն այս շրջանում մտմտում են Երևանի հենց սրտում խաղատնային համալիր բացել, որը, բնականաբար, աստղաբաշխական եկամուտներ կապահովի տիրոջը։ Թերթը հիշեցնում է, որ այս տարվա հունվարի 1-ին ուժի մեջ է մտել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որով խաղատուն կամ շահումով խաղեր կարող են գործել միայն Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և Մեղրի քաղաքներում։ Իսկ «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան ազատ տնտեսական գոտու» տարածքներում կամ Երևանից դուրս գտնվող հարակից տարածքներում կարող են խաղատներ բացել և շահումով խաղեր կազմակերպել միայն այն գործարարները, ովքեր կներդնեն 40 մլրդ դրամ կամ մոտ 100 մլն դոլար և կունենան կառավարության աջակցությունը։

Ավելի մանրամասն կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս