«Վերջին օրերին պետության հաշվին գործուղումները շատացել են: Օրեր առաջ ՀՀԿ խմբակցության պատվիրակությունն էր մեկնել Չինաստան, կազմը ձևավորել էին հիմնականում ՀՀԿ-ական կանանցով՝ Հերմինե Նաղդալյան, Մարգարիտ Եսայան, Կարինե Պողոսյան և այլք»:
«Տավուշի մարզի Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը տեղյակ չէ և անգամ չի էլ լսել, որ անհայտ անձինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության մասնաճյուղի «Վալոդի փոս» կոչվող տեղամասից ապօրինի հատել են տարբեր տեսակի և տրամագծի 53 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 3.414.000 դրամի վնաս»:
«Բյուջեի 70 տոկոսը չի կարող մսխվել, քանի որ դա նշանակում է, որ ոչ մի պետական ծառայող աշխատավարձ չպետք է ստանար»:
«Արժույթի միջազգային հիմնադրամի հետազոտությունների համաձայն, Հայաստանի ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 35 տոկոսը: հայաստանն այդ ցուցանիշով «գերազանցում է» և՛ Վրաստանին (30,1 տոկոս), և՛ Ադրբեջանին (31.5 տոկոս), և՛ Տաջիկստանին, Ղրղզստանին և՛ Ղազախստանին:
«Ստացվում է, նախկինում գործող ավանդույթին՝ բաստուրմա-սուջուխին, կոնյակներին ու նկարներին փոխարինելու է գալիս մի նոր ավանդույթ՝ ՀՀ իշխանությունները դրսի հետ իրենց հարցերն այժմ լուծում են նման «մրցույթ-նվիրաբերությունների» միջոցով»:
«Ո՞վ է Լիսկան, որ այդքան հանցագործություններով շարունակում է անպատիժ մնալ, պետությունը նրան անպատիժ է թողնում»:
«ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այժմ զբաղված է միայն իր բիզնեսի բարգավաճմամբ, ինչի արդյունքում էլ մոռացել է մարզի բնակիչներին»:
«Պարզվում է` Հայաստանում բիոզուգարանները շատ հին «պատմություն» ունեն: Բոլոր կարգի բացօթյա մեծ միջոցառումների, մասնավորապես համահայկական խաղերի, համերգների ժամանակ դրանք օգտագործվել են»:
«Հրայր Թովմասյանի «պաշտպանությանն» արժանացած ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Թունյանը արդարադատության նախկին նախարար, ԱԺ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի մտերիմ մարդկանցից է»:
«Բելգիահայ համայնքի մի ներկայացուցիչ չափազանց ուշագրավ մանրամասներ է ներկայացնում եվրոպական այդ երկրում բնակվող մի խումբ հայերի մասին»:
««Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 100 հազար դոլար գումար է «ներդրվել» վարչապետի օֆշորային սկանդալի թեման «տաք» պահելու համար»:
«Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը համոզված է, որ իր ղեկավարած մարզում՝ Շիրակում, ՀՔԾ-ում հարուցված քրգործով էական խախտումներ չեն հայտնաբերվելու»:
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս սկսել է հաճախակի մասնակցել օդանավակայանում Սերժ Սարգսյանին ճանապարհելու և դիմավորելու պաշտոնական արարողություններին»:
«Եվ քանի որ Փարիզը տոն է, որ միշտ Հեմինգուեյի ու Արգամիչի հետ է, 3 օր, մինչև Ստրասբուրգ մեկնելը, նա կվայելի իմպրեսիոնիստների, Ռոդենի ու Բալզակի շունչը»:
«Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, չնայած նախկին «քաջությունը» չունի, բայց դեռևս պայքարում է անցյալի «փառքը» վերադարձնելու համար»:
«Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավարի հունիսի 23-ի ընտրություններում մրցակցի նկատմամբ 100 քվեի առավելություն ստանալով, գյուղապետ է ընտրվել ՀՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ Դուշման Կարոն»:
«Շտապել պետք չէ, Ալիևան դեռ չի առաջադրվել, և «Ենի Ազերբայջանը»` իշխող կուսակցությունն այդ առնչությամբ դեռ որևէ բան չի ասել. թեկնածությունն առաջադրել է բուտաֆորային ինչ-որ կուսակցություն` ընդամենը հասարակական ռեակցիան ստուգելու համար»:
«Միայն խաղաղության երաշխիքները (ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլև ՄԱԿ-ի ԱԽ-ի և եռանախագահող երկրների) կարող են պայմաններ ստեղծել օկուպացված տարածքներից անհապաղ հեռանալու և տեղահանվածների վերադարձի համար»:
«ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանից (Կարամելի Հարութ) «Ժողովուրդը» փորձեց պարզել՝ արդյոք ինքը կարողանում է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ վերջին ժամանակներս Ծառուկյանը շատ «փակ» է գործում»:
«Պետական բյուջեից վճարվող գումարների հետ կապված այսպիսի գաղտնապահության վերաբերյալ տարակուսանքին ի պատասխան՝ Իսպիրյանն առաջարկել է դիմել հաշվապահին, վերջինս էլ նախ խորհրդակցել է ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանի հետ, ապա հրաժարվել է տեղեկություն տրամադրել»:
««Դատաիրավական ԾԻԳ»-ի տնօրեն Արթուր Թունյանը վերջին տարիներին արտասահմանում երկու թանկարժեք տուն է գնել»:
«ՎՊ նախագահի թշնամիները շատ են, և նրա՝ պաշտոնը պահպանելու միակ հույսը նախագահ Սարգսյանի վերաբերմունքն է, որը, ըստ մեզ հասած տեղեկությունների, դրական է»:
«Հ. Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն գործով դատավարությունն ընթանում է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում»:
«Նա մտերիմների շրջանում առիթը բաց չի թողնում դժգոհելու, որ շինարարությամբ զբաղվող որոշ բիզնեսմեններ իրեն խոշոր գումաներ են պարտք, և նրանցից շատերը այսօր կամ սնանկ են ճանաչվել, կամ էլ սնանկության շեմին են»:
«Սույն գործընթացն ուշագրավ է՝ դեռ անցյալ շաբաթ ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանի հայտարարության ֆոնին»:
«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը վերջերս որոշել է համագործակցել ամերիկյան լոբբիստական Aristotle խմբի հետ»:
«Այն, որ տարիներ շարունակ մեր ազգային հարստություն համարվող Սևանա լիճը բառի ամենաուղիղ իմաստով թալանվում է, վաղուց նորություն չէ: Տարօրինակն այն է, որ մալուխ գողացողն անմիջապես կալանավորվում է մեր երկրում, իսկ զանգվածային ձկնագողությունը մնում է անպատիժ»:
«Մեր երկրում քաղաքականացվում են նաև ողբերգությունները: Հակառակ դեպքում, մարդասեր Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպես նաև այլ քաղաքական այրերի, կարող ենք բազմաթիվ սպանված զինվորների և աջակցության կարիքն ունեցող մարդկանց հասցեներ տալ»:
«45 հազար դրամով Հայաստանում չի կարող ապրել նույնիսկ ամենահամեստ, ամենաժուժկալ մարդը: Չի կարող ապրել միայնակ, առավել ևս՝ հոգ տանել իր երեխաների մասին»:
«Մանվելի վերքը պարանի վերք չէ, այլ սուր գործիքով է արված։ Նրան գրիմ են արել ու լեյկոպլաստով հավաքել: Նա որոշել էր ողջ ճշմարտությունը պատմել, դրա համար տարել են մենախուց և արել այն, ինչ ուզել են»: