Ինչո՞ւ են իրավապահները հիշել Վարդանիկին
«Հայկական Ժամանակը» գրում է. Իրավապահները երեկ «մի թեթև հիշել են» Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Երեկ կայքերում տեղեկության հայտնվեց, որ ոստիկանության 6-րդ վարչությունը մտել Ղուկասյանի առանձնատուն և շուրջ մեկ ժամ խուզարկություն իրականացրել։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը սակայն, մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց տեղեկությանը։ Մեզ հաջողվեց ոչ պաշտոնապես ճշտել, որ իրավապահներն իրականում ոչ թե Վարդան Ղուկասյանի աոանձնատուն են մտել, այլ նրա հարազատներից մի քանիսի բնակարաններ,և դա կապված է Ղուկասյանի դստեր փեսացուի Կարեն Եսայանի սպանության քրգործի հետ։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում