Ագրարային համալսարանը չի՞ ջեռուցվում
Երեկ «Ժողովուրդն» ահազանգ է ստացել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներից և որոշ աշխատակիցներից։ Նրանց պատմելով՝ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը թույլ չի տալիս ջեռուցել համալսարանը։ Այս հարցով նրանք մեկ անգամ դիմել են ռեկտորին, և նա պատճառաբանել է, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերջին թանկացումից հետո ուսանողների վարձավճարները չեն բարձրացել, ինչի համար էլ ֆինանսական հնարավորությունները բարձր սակագնի պարագայում չեն բավարարում նորմալ ջեռուցում կազմակերպելուն։ Մինչդեռ, ինչպես պնդում են դժգոհող ուսանողները, Թարվերդյանի աշխատասենյակը մշտապես ջեռուցվել Է։ «Ժողովուրդը» խնդրի առնչությամբ փորձել է զրուցել Թարվերդյանի հետ, սակայն վերջինս տեղում չի եղել։
Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում