«Ռազբորկային» ներկա գտնված ոստիկանապետն ավելի «թփռոշ» պաշտոն է ստացել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակն» անդրադարձել է իր այն հրապարակմանը, որ անցած տարվա դեկտեմբերի 24-ին Դիլիջանում հնչած թեժ «ոազբորկային» և կրակոցներին, որոնց հետևանքով զոհվել էին երկու երիտասարդ, ներկա են գտնվել Դիլիջանի ոստիկանապետ Արթուր Եգանյանը և տեղական նշանակության այլ բարձրաստիճան ոստիկաններ։ «ՀԺ»-ն պաշտոնապես գրավոր դիմել էր ոստիկանությանն՝ այս տեղեկատվությունը հաստատեյու կամ հերքելու առաջարկով, և հենց այդ նույն օրը երեկոյան, այսինքն ղեպքից 15 օր հետո Դիլիջանի ոստիկանապետն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Սա հաշվի առնելով՝ թերթը կարծիք է հայտնել, որ ՀՀ ոստիկանության ղեկավարությունը քաջատեղյակ է եղել Դիլիջանի դեպքերին և ոստիկանապետի մասնակցությանը դրանց, և 15 օր սպասել է՝ տեսնելու համար, թե ղեպքի մանրամասների մասին ԶԼՄ-ները կգրեն, թե ոչ։ Եվ երբ հարցումից հետո պարզ է դարձել, որ հրապարակումն անխուսափելի է, Արթուր Եգանյանն ազատվել է Դիլիջանի ոստիկանապետի պաշտոնից՝ դեպքին նրա մասնակցության պատմությունը լղոզելու և«ծածկադմփոց» անելու նպատակով։

ՀՀ ոստիկանությունն ի պատասխան այ հրապարակման՝ «Հայկական ժամանակին» մեղադրել է դիլետանտիզմի մեջ և հորդորել չստել, չապակողմնորոշել ընթերցողներին։

Թեման շարունակելով՝ «Հայկական Ժամանակը» գրել է, որ նույն Արթուր Եգանյանը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով նշանակվել է Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ։ Թերթի թղթակիցն Արթուր Եգանյանի հետ կրկին զրուցել է հեռախոսով և քանի հարցեր ուղղել նրան։ «Մի անհանգստացեք֊, ամեն ինչ նորմալ է, թողեք հանգիստ ապրեմ», – պատասխանել Եգանյանը։

Մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս