Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ից վերադարձել է ուրախ լուրով
                                    «Հրապարակը» գրում է. Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը կվերադառնա բնականոն աշխատանքի, Կենտրոնի վաճառքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը՝ երեկ ասել է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը: 1994-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած այս կառույցը կանգնած էր ֆինանսական խնդիրների և փակման վտանգի առջև՝ ԱՄՆ-ում Կենտրոնի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դադարեցրել էր ՌԱՀՀԿ ֆինանսավորումը։Լուրեր կային, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է 1.5 մլն դոլարով վաճառել Կենտրոնի շենքը: Փորձագետները վերջին ամիսներին լքել էին Կենտրոնը, մնացել էին միայն տեխնիկական աշխատողները։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել էր ԱՄՆ՝ նաև ՌԱՀՀԿ-ի համար դոնորներ փնտրելու: Նա վերադարձել է ուրախ լուրով։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    