Ազգությամբ քուրդ Մոհամադ Ասադը քաղաքական ապաստան է խնդրում Հայաստանից. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթը գրում է. Ազգությամբ քուրդ 56-ամյա Մոհամադ Ասադը Հայաստան է ժամանել Նիդեռլանդներից՝ նախորդ տարվա վերջին օրը, դեկտեմբերի 31-ին։ Երկար տևող հանգստյան օրերը զարմացրել են նրան, կարևոր գործով է այստեղ, քաղաքական ապաստան է ուզում Հայաստանում։ Պարոն Մոհամադը պատմում է, որ ծնվել է Իրաքում, սակայն քաղաքական ապաստան է խնդրել Շվեդիայի իշխանություններից, որոշ ժամանակ ապրել է այնտեղ, հետո հանձնվել է Գերմանիային, այնուհետև գնացել է Ռուսաստան, սովորել է Սանկտ Պետերբուրգի քրդական ակադեմիայում, հետո քաղաքական ապաստան է խնդրել Նիդեռլանդներից, բայց այստեղ նրան միայն մարդասիրական ապաստան են տվել։ Ասում է՝ Ռուսաստանի Դաշնությունից Նիդեռլանդներ էր գնացել, քանի որ վերջացել էր իր՝ այնտեղ մնալու ժամկետը, Մոսկվայում նրան զգուշացրել էին, որ տնտեսական ճգնաժամ է, գուցե Քրդական ակադեմիան բավարար միջոցներ չունենա նրան պահելու համար, բայց եթե Նիդեռլանդներից կապվեն Մոսկվա, գուցե հնարավոր լինի նրա տեղափոխվելը։
«Ես խնդիրներ եմ ունեցել Շվեդիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում։ Նրանք չեն հարգել իմ իրավունքները, դիմել եմ՝ օգնեն ինձ, որ դիմեմ ՅՈԻՆԵՍԿՕ-ին, միջազգային դատարան, բայց մերժվել եմ։ Նիդեռլանդներում դիմեցի, որ քաղաքական ապաստան տան, բայց նրանք ինձ տվեցին մարդասիրական ապաստան, և երբ ես նրանց ասել էի կապվեն Գերմանիայում իմ ծանոթների հետ, ովքեր վկա էին, թե այնտեղ ինչ էին անում ինձ հետ, որ ինձ խոշտանգում էին, դա նրանց չհետաքրքրեց, խնդրեցի նրանց նորից բացել Սանկտ Պետերբուրգի Քրդական ակադեմիայում իմ սովորելու գործերը, բայց դա էլ նրանք չարեցին»,– պատմում է Մոհամադ Ասո Ասադը։
Այժմ քաղաքական ապաստան է փնտրում Հայաստան ում, ասում է՝ դեռ իննսունականներին է դիմել բայց պատասխան չի ստացել մտածում է՝ նամակը տեղ չի հասել։ «Անհրաժեշտ է տասից տասնմեկ վիրահատություն։ Ինձ ծեծել են այղ երկրների ոստիկաններն իրենց ոստիկանական խցերում,- ասում է նա և շարունակում,֊ -ընտանիքիս շատ անդամներ մահացել են, բարեկամներ քիչ ունեմ, ես ունեմ լուրջ առողջական խնղիրներ, վնասվել են նաև սեռական օրգաններս, ղժվար թե այլևս կարողանամ սեփական ընտանիք կազմել։ Ինձ ծեծում էին այդ երկրներամ, ուզում էին, որ ես ակտիվ չլինեմ, չգնամ Ռուսաստան, բայց ես շարունակում էի։ Նրանք ուզում Էին, որ ես լինեմ իրենց լրտեսը, ես չէի ընդունում նրանց առաջարկը։ Ինչո՞ւ ընդունեի, ի՞նչը պիտի դառնա պատճառը, որ ես ծախեմ իմ ժողովրդին։ Նրանք ինձ ուզում էին խաղալիք դարձնել իրենց ձեռքում՝ իրենց շահերի օգտագործման համար։ Ասում են՝ քրդերը կոտորել են հայերին 1915 թվականին, լավ, բայց նրանք Ութմանի կառավարության լրտեսներ էին, նման բան եղել է և քուրդերի հետ. քուրդերն աշխատել են Սադամ Հուսեյնի հետ և սպանել իրենց հայրենակիցներին։ Ես նման մարդ չեմ կարող լինել»։
Մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում