
ՀՀ նախկին ոստիկանապետը օվկիանոսից անդին զվարճություններ է փնտրել

«Հրապարակը» գրում է. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին թերևս ՀՀ նախագահականի պասիվ ու անորոշ կյանքը ձանձրացրել էր, և նա որոշել է օվկիանոսից անդին զվարճություններ փնտրել: Նրան վերջերս տեսել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում՝ քեֆ անելիս: Ներկաները հիացմունքով վայելել են Սերգեյիչի երգն ու պարը: Իսկ ակորդեոն չի՞ նվագել՝ հետաքրքրվեցինք մենք, պարզվեց՝ ոչ: Ըստ «Հրապարակ» թերթի աղբյուրների, նախկին ոստիկանապետն այդկերպ տոնել է իր վերջին «ձեռքբերումները»՝ երկու շքեղ առանձնատունը Կալիֆորնիայում:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում