
Ձեզի հակառակ Սերժ Սարգսյանը շռայլ է գտնվել

«Ժողովուրդ»-ը գրում է. Ամանորից առաջ Սերժ Սարգսյանը բավական շռայլ է գտնվել, նա մեդալներով պարգևատրել է մի շարք պաշտոնյաների։ Զարմանալի զուգադիպությամբ՝ Ս. Սարգսյանի կողմից պարգևատրվել են այնպիսի պաշտոնյաներ, որոնք հասարակության կողմից, մեղմ ասած, լավ չեն ընկալվում, օրինակ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին ղեկավար Գրիգոր Ամալյանը, Գալուստ Սահակյանի որդիներից՝ անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։