Կառավարության պետբյուջեից նվիրաբերած 850 մլն դրամով Հանրային հեռուստաընկերությունը «Երևան» ստուդիան կհանի՞ գրավադրումից
«Ժամանակ» օրաթերթը գրում է. Հայաստանի կառավարությունը անցյալ տարվա վերջին ուշագրավ որոշում է կայացրել. որոշել է պետբյուջեից 850 մլն դրամ գումար նվիրել Հանրային հեռուստառադիոընկերությանը։ Բացի դա՝ որոշում է կայացրել նաև ազատել Հանրային հեռուստառադիոընկերությանը այդ գումարի շահութահարկից, որը Հանրայինը պետք է վճարեր պետբյուջե։ Հարցն այն է, թե կառավարության այս նվիրատվությունից հետո «Երևան» ստուդիայի շենքը կհանե՞ն գրավադրումից, թե՞ ոչ։ Այս կապակցությամբ երեկ չհաջողվեց Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունից պատասխան ստանալ։ Պարզվեց՝ հեռուստառադիոընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանը Հայաստանում չէ, տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։ Հանրայինի մամուլի խոսնակ Աննա Ավանեսյանն էլ ասաց, որ մեր գրավոր հարցերին կպատասխանեն եկող շաբաթ։
Ինչպես հիշեցնում է «Ժամանակ» թերթը Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանը բանկերից մեկում գրավադրել է Հանրային հեռուստաընկերությանը պատկանող նախկին «Երևան» կինոստուդիայի շենքը։ Ըստ Հանրայինի ղեկավարության՝ տվյալ գույքի գրավադրումը պայմանավորված է հիշյալ ստուդիայի և հեռուստաընկերության այլ կառույցների վերանորոգման և վերազինման համար դրամական միջոցների ներգրամամբ։
Առավել մանրամասն կարդացեք «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։