Տիգրան Սարգսյանի հրահանգը տեղ է հասել

«Ժողովուրդի»՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հրահանգել է, որպեսզի նրանք անձամբ անդրադառնան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝  իրեն քննադատող հարցազրույցին։ Նա տարակուսել է, որ որևէ նախարար մինչ օրս ինքնակամ չի խոսել։ Կարծես թե հրահանգը տեղ է հասել, ու երեկ արդեն ՀՀ կառավարության երկու անդամներ՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, հանդես եկան հարցազրույցներով։ Առաջիկայում էլի կլինեն ելույթներ։ Սակայն վարչապետն անձամբ որոշել է այլևս չանդրադառնալ Քոչարյանին։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ նա իր հրապարակած գունագեղ աղյուսակը համարում է թեման փակելու լավագույն մեթոդը։

Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031