Պարզվում է, որ ԱԺ-ում բոլորն են սիրում բիզնեսով զբաղվել, մանավանդ` երիտասարդները: «Յանգ-բիզնեսմեն» է ոչ միայն Հովիկ Աբրահամյանի որդի Արգամը, այլև Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը` ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար, առայսօր Սերժ Սարգսյանի «լյուբիմչիկ» Դավիթ Լոքյանի որդին:
Չնայած ԲՀԿ պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը պնդել էր, որ մտադիր չէ մանդատը վայր դնել, այնուհանդերձ, Ծառուկյանը կանչել է համամասնական ցուցակի այն ներկայացուցչին, ով հաջորդն է ցուցակում, ու առաջարկել հրաժարականի դիմում գրել:
Կիրակի օրը Հայաստանի 40 համայնքներում տեղի ունեցած գյուղապետական ընտրությունները կրկնել են նախորդ ՏԻՄ ընտրությունների տխուր ռեկորդները՝ խախտումներ, ոստիկանության անգործություն, ՀՀԿ-ի գերակայություն։ Միայն 2 համայնքում է, որ գործող ՀՀԿ-ական գյուղապետերը պարտվել են։
Այս տարվա հունվար ամսին ՀՀ պետական բյուջեից պարտադիր կուտակային համակարգի հաշվեհամարին փոխանցվել է 674 միլիոն 144 հազար դրամ։ Դա նշանակում է, որ գործատուներն էլ իրենց աշխատողների հաշվին մոտավորապես այսքան են փոխանցել:
Երևանի Կրկեսի դերասան, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի շրջանավարտ Մուշեղ Խաչատրյանը գինեսի ռեկորդ է սահմանել` վարելով ամենաբարձր միակնանի հեծանիվ: Այժմ նա պատրաստվում է երկրորդ ռեկորդին։
Աղաս Երևանսկին ՌԴ-ում մի քանի անգամ ազատազրկվել է տարբեր հանցագործությունների համար, իսկ ՀՀ-ում մեղադրվում էր խարդախության մեջ և Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանության բաժնի կողմից հետախուզման մեջ էր գտնվում 2003 թվականից։
«400 միլիոն պարտք ունեն, հիմա ասում են՝ ռուսները գալու են 500 միլիոն փող ներդնեն, որ ի՞նչ անեն: Պարտքը տան 400 միլիոնի, էն 100 միլիոնը ի՞նչ անեն, իրար մեջ կիսեն, թողնեն գնա՞ն»,- տարակուսանքով հայտարարել է թերթի զրուցակիցը:
«Ոչ, էդպիսի բան չկա: Ես բետոնի գործ եմ անում, և բետոնի գործ անելը որևէ կապ չունի «Միկա ցեմենտի» հետ: Գործարան գնելն ու բետոնի գործ անելը լրիվ տարբեր հասկացություններ են»:
Մոտ օրերս Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Մոսկվա: Այցը հետաքրքրական է այն իմաստով, թե կկայանա՞ արդյոք երկար սպասված հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ:
Արզաքանցյանը Բաղդասարյանի հետ բիզնես համագործակցություն է սկսել և խոստացել է, որ ՕԵԿ կուսակցության ղեկավարին պատկանող Ոսկեվազ գյուղում գինու և կոնյակի գործարանի արտադրանքի մի մասը կիրացնի արտասահմանյան շուկաներում, սակայն առայսօր Արզաքանցյանը իրացված արտադրանքի գումարները չի վճարել:
Դատելով նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությունից՝ եկող շաբաթ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկանի հյուրը լինելու է Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ջ. Էվանսը հանդիպել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ և այցելել է նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամ:
«Հրապարակը» գրում է. Սյունիքը նորից պատերազմի շեմին է. նախկին մարզպետ տխրահռչակ Լիսկան, որոշ տեղեկություններով, արդեն իսկ դիվերսիոն գործողություններ է իրականացնում մարզում, և մեծ է հավանականությունը, որ նա նորից «կկրակի»։ Հունիսին Գորիս քաղաքում քաղաքապետի ընտրություններ են, «գծերից ընկած» Սուրեն Խաչատրյանը որոշել է կրկին գլուխ բարձրացնել և, մարզային խոսքուզրույցի համաձայն, հիմիկվանից զբաղված է յուրային քաղաքապետացուի ընտրության հարցերով։ […]
Ակնհայտորեն նեղսրտած երբեմնի հզոր գործարարը, այս ասելով շտապեց անջատել հեռախոսը։ Բաղդասարովը, որ ժամանակին գերիշխող դիրք ուներ նաև դիզվառելիքի և ցորենի շուկայում, շարունակում է մինչև կոկորդը ծաղված մնալ պարտքերի մեջ։ Ըստ ռուսական լրատվամիջոցների, «Արմավիան» իր սնանկացման մասին հայտարարելուց հետո միայն ռուսական գերատեսչություններին, ընկերություննեպրին ու բանկերին պարիլ է մոտ 25 միլիոն դոլար։
ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշվել է Սևանում ձկնաբուծության ծրագրի Հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակել Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին։ Այդպիսով՝ Ս. Սարգսյանն իր անձնական վերահսկողության տակ է վերցնում Սևանա լիճը մի հսկա ձկնաբուծարանի վերածող այս խիստ վտանգավոր ծրագիրը։
«Հայկական ժամանակը» երեկ Սպիտակի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Հովհաննես Խոյեցյանին ուղղել է մի քանի հարց՝ կապված Սպիտակ քաղաքում Յանուկովիչի անվան հրապարակի հետ։
«Ոմանք ուզում են մնալ Ադրբեջանի կազմում, իսկ ոմանք էլ ոչ։ Մեզ մոտ էլ է նույն վիճակը։ Ոմանք ուզում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, իսկ ոմանք էլ ոչ»։
Մինչ այդ մարզի կառույցը ղեկավարում էր նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը, բայց քանի որ նոր մարզպետ Արամայիս Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Արայիկը, կուսակցականներ չեն, որոշվել է դե ֆակտո կառույցն ինչ-որ մեկին «տալ»՝ դե յուրե այդ գործառույթը թողնելով մարզպետի իրավասության ներքո։
Տարածքային կառավարման նախարարությունն այս տարում կիրականացնի համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր՝ համաձայն 2011 թ. մշակված «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգի։
Իր համագումարից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսել է ակտիվանալ։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է մինչև մարտի կեսերը վերաբացել կուսակցության՝ ընտրությունների ժամանակ բացված ու դրանից հետո փակված գրասենյակները։
Առատ սեղանի շուրջ կայացած ջերմ զրույցը մի պահ նմանվել է «բողոքի գրքի»։ Երբ Սերժ Սարգսյանը ԱԺ պատգամավորներին խնդրել է գնահատական տալ ՕԵԿ նախարարների կատարած աշխատանքներին, պատգամավորները միաբերան փնովել են նախարարներին՝ դժգոհելով թե իրենց հետ լավ չեն աշխատում։
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ «Ռոսնեֆթը» մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը։ Մարտի 1-ին ձեռք են բերվել վերջնական պայմանավորվածություններ, ստորագրվել է նախնական համաձայնագիր։
Ազգային անվտանգության խորհրդից չեն պատասխանել մեր հարցմանը՝ Հայաստանը կհամաձայնի՞ մասնակցել Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին, եթե որպես ՀԱՊԿ անդամ գործընկեր ՀՀ-ից այդպիսի օգնություն խնդրի Ռուսաստանը։
Դա անհեթեթություն է։ Ճիշտ է, ես էլ եմ ԵԿՄ անդամ, բայց Աստված չանի, եթե վաղը մեր սահմաններում խնդիր լինի, պատրաստ եմ մասնակցել։
Նայած՝ ում եք համարում համարում ժողովուրդ։ Օրինակ, կարո՛ղ եք ասել, որ Դոնբասում ժողովուրդ չի ապրում։ Հոգևորականները պետք է լինեն ժողովրդի կողքին, բայց դա չի նշանակում, որ ժողովրդի դեմ կանգնածը ժողովուրդ չէ։
Լևոն Տեր-Պետրոսյանն ազիվ չէ՞ ԲՀԿ-ի հանդեպ, թե՞ գայթակղում է Իվանաշվիլիով, բայց միտումնավոր չի հիշատակում Խոդորկովսկուն։
Եթե Տեր-Պետրոսյանը ցանկանում է երկրորդ անգամ կրկնել իր «ամենամեծ սխալը» կամ «փորձանքը», դա իր գործն է, նա ունի քաղաքական իր հաշվարկները…
Լավ էլի, այնքան եմ հոգնել այդ նույն ընդդիմության խոսելուց։ Ասեմ մի բան. լինում է, որ ընդդիմությունը բաներ է ասում, որ ես, օրինակ, լինելով ՀՀ քաղաքացի, համաձայն եմ, բայց կողքից էլ հազար ու մի անհեթեթություններ են ասում, որ ասենք այն բաները, որոնք տեղին էին ասվել, ստվերում են դրանք, չի կարելի այդպես։
Լավատեղյակ աղբուրներից «Ժողովուրդի» հայտնի դարձավ, որ արգենտինահայ գործարար էդուար դո էռնեկյանը վերջերս բավականին դժգոհ ու հիսաթափված է ՀՀ իշխանություններից։
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ, իսկ հարազատները հրաժարվում են այդ թեմայով որևէ հարցի պատասխանել։