ՀՀ կենտրոնական բանկը շարունակելու է Դիլիջանը համատիեզերական ֆինանսական կենտրոն դարձնելու ծրագիրը: Այդ նպատակով 2014 թ-ին ԿԲ- ն 3.1 մլրդ դրամի շինարարություն է անելու «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի» շրջակայքում:
Փետրվարի 3-ին մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը ոչ իշխանական չորս ուժերը նիստի օրակարգ չեն մտցնելու։ Սույն որոշումն, ըստ էության, կայացված է։
Ամանորը բավականին հետաքրքիր է անցել ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի և նրա կուսակցական ընկերուհիների համար։ Բանն այն է, որ սույն տիկինը Ամանորը նշելու քեֆեր է կազմակերպել, որոնց մասնակցելու հրավեր են ստացել ՀՀԿ-ական կանայք։ Ընդ որում՝ պատգամավորը որոշել է, որ հարուստ կանայք քեֆի համար պետք է վճարեն 10.000 դրամ, իսկ ավելի համեստ կենցաղով ապրողները՝ 5000։
Հիմա «քոչարյանական» պայքարն ընթանում է ոչ միայն ստատուսների, մեկնաբանությունների մակարդակում, այլև պրիվատ նամակների միջոցով, որոնցով ծանոթ ֆեյքերը տարբեր կարգի «ուտկաներ» են իբր շատ «գաղտնի» հաղորդում լրագրողներին, ակտիվ օգտատերերին, ասենք, օրինակ, ՌԴ դեսպան Վոլինկինն Ամանորին այցելել է Սերժ Սարգսյանին, նրան ասել, որ Քոչարյանն անպայման պետք է դառնա վարչապետ, որովհետև «Ռուսաստանն այդպես է ուզում, Սերժն էլ համաձայնել է»:
«Հրապարակը» գրում է. Թեպետ օրենսդրական հայտն փոփոխություններից հետո Փարաքարի ճանապարհի կազինոները շատ արագ փակվեցին, սակայն նոր այդպիսի համալիրներ կծլեն, այս անգամ՝ մայրաքաղաքի կենտրոնում։
Երեկ «Ժողովուրդն» ահազանգ է ստացել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներից և որոշ աշխատակիցներից։ Նրանց պատմելով՝ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը թույլ չի տալիս ջեռուցել համալսարանը։
Սերժ Սարգսյանը վետո է դրել կառավարության հեղինակած և ԱԺ-ի ընդունած երկու օրենսդրական նախագծերի վրա, և դրանք առարկություններով կրկին ուղարկվել են ԱԺ։
ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հրահանգել է, որպեսզի նրանք անձամբ անդրադառնան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն քննադատող հարցազրույցին։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Եվրամիության անդամ երկրներ արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.4 տոկոսով. ՀՀ-ն արտահանել է 453 մլն դոլարի ապրանք նախորդ տարվա 464 մլն-ի փոխարեն։
1994-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած այս կառույցը կանգնած էր ֆինանսական խնդիրների և փակման վտանգի առջև՝ ԱՄՆ-ում Կենտրոնի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դադարեցրել էր ՌԱՀՀԿ ֆինանսավորումը։ Լուրեր կային, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է 1.5 մլն դոլարով վաճառել Կենտրոնի շենքը:
Բժշկի արտագաղթելու մասին «ՀԺ»-ի տեղեկությունները երեկ հաստատել է «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի» փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը։ Նա ասել է, որ հունվարի 5-ին Քալայջյանը Դուբայ է մեկնել մշտական աշխատելու տրամադրությամբ։
«Ցողունային բջիջներով երիտասարդացումը օրգանիզմի այս յուրահատուկ «նորոգիչների» գործածության ևս մեկ տարբերակ է»,- նշված է բժշկական գրականության մեջ: Ինպլանտանցիան բավական թանկ արժե՝ 10-40 հազար եվրո։ Նման ինպլանտացիայի միջոցով օրգանիզմի երիտասարդանում է մոտ 20 տարով։
Երևանի ոսկու շուկայում (ժողովրդի մեջ հայտնի բաղնիքի ոսկու շուկա) օրվա մեջ երեք ժամով էլեկտրաէներգիան անջատվում է։ Արդյունքում տուժում են շուկայի աշխատակիցները, որոնք աշխատանքային բոլոր ժամերին չէ, որ կարողանում են աշխատել, ու նաև՝ ոսկերիչները։
«Վերջերս բավականին ակտիվացել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին թոշակի ուղարկելու մասին խոսակցությունները: Բնակչության շրջանում նույնիսկ մարզպետացուների անուններ են շոշափվում, որոնք, ըստ տարածված լուրերի, իրենք են շրջանառում իրենց անունները:
Զարմանալի զուգադիպությամբ՝ Ս. Սարգսյանի կողմից պարգևատրվել են այնպիսի պաշտոնյաներ, որոնք հասարակության կողմից, մեղմ ասած, լավ չեն ընկալվում, օրինակ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին ղեկավար Գրիգոր Ամալյանը, Գա լուստ Սահակյանի որդիներից՝ անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։
Ըստ պաշտոնական տվյալների, դեկտեմբերին ՀՀ բնակչությունն օգտագործել է 122 միլիոն խմ գազ։ Իսկ սա նշանակում է, որ մեկ խմ գազի 156 դրամ գնի պայմաններում, այդքան գազի գումարային արժեքը կազմում է շուրջ 19 մլրդ դրամ։Համեմատության համար՝ 2012 թվականի դեկտեմբերին բնակչությունն օգտագործել է շուրջ 85 միլիոն խմ գազ։ Այն ժամանակ մեկ խմ գազի գինը 132 դրամ էր և հետևաբար ամբողջ բնակչությունը գազի դիմաց վճարել էր 11 մլրդ դրամ։
«Ժառանգության» առաջնորդը նաև ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և 1.5 միլիոն դոլարով վաճառքի է հանել Ռազմավարական և ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի 4 հարկանի շենքը, որը գտնվում է Արաբկիր համայնքում (Երզնկյան փողոց):
Ըստ «Հրապարակ» թերթի աղբյուրների, նախկին ոստիկանապետն այդկերպ տոնել է իր վերջին «ձեռքբերումները»՝ երկու շքեղ առանձնատունը Կալիֆորնիայում:
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը 2014թ. բավական թեժ է դիմավորել։ Նա ամանորյա տոներն անցկացրել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում։
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունն ակտիվորեն զբաղվում են Արարատյան դաշտավայրը սնուցող ջրային պաշարների հարցով։
Ազգությամբ քուրդ 56-ամյա Մոհամադ Ասադը Հայաստան է ժամանել Նիդեռլանդներից՝ նախորդ տարվա վերջին օրը, դեկտեմբերի 31-ին։ Երկար տևող հանգստյան օրերը գարմացրել են նրան, կարևոր գործով է այստեղ, քաղաքական ապաստան է ուզում Հայաստանում։
Ինչպես գրում է թերթը, վերջին օրերին քաղաքում հասարակական տրանսպորտից օգտվելու համար անհրաժեշտ է հագնվել շատ տաք և ունենալ ծով համբերություն, քանի որ մի քանի ուղղություններով ավտոբուսներն ու երթուղային տաքսիները երթևեկում են 15-20, երբեմն էլ 30 րոպե միջակայքուվ։
Իրավապահները երեկ «մի թեթև հիշել են» Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Երեկ կայքերում տեղեկության հայտնվեց, որ ոստիկանության 6-րդ վարչությունը մտել Ղուկասյանի առանձնատուն և շուրջ մեկ ժամ խուզարկություն իրականացրել։
Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը կառավարությունից 36,1 միլիոն դրամ փող է ուզում։ Այդ փողով, րստ Գորիկ Հակոբյանի, պետք է վճարվի Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերը։
«Հայկական ժամանակն» անդրադարձել է իր այն հրապարակմանը, որ անցած տարվա դեկտեմբերի 24-ին Դիլիջանում հնչած թեժ «ոազբորկային» և կրակոցներին, որոնց հետևանքով զոհվել էին երկու երիտասարդ, ներկա են գտնվել Դիլիջանի ոստիկանապետ Արթուր Եգանյանը և տեղական նշանակության այլ բարձրաստիճան ոստիկաններ։
«Չի կարելի հետ պտտել հասարակության զարգացման օրենքները, վերադառնալ նախկին ԽՍՀՄ-ի տարբերակին՝ այն հակազդելով Արևմուտքին, քանի որ Ռուսաստանին չեն բավարարի իր ունեցած տնտեսական և տեխնոլոգիական ռեսուրսները»։
Թող գնան այդպես էլ ապրեն, աշխատեն, ես քաղաքականություն չեմ ուզում վերադառնալ, ինձ պետք չէ, չեմ սիրում քաղաքականությունը, ես ավելի հետաքրքիր ձևով եմ իմ օրերն ապրում, հիմա հավիտենականության մասին ավելի շատ եմ մտածում, քան կարիերայի և պաշտոնի։
Ինչպես հիշեցնում է «Ժամանակ» թերթը Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանը բանկերից մեկում գրավադրել է Հանրային հեռուստաընկերությանը պատկանող նախկին «Երևան» կինոստուդիայի շենքը։
Գյուլումյանի ժամկետը ԵԴ-ում ավարտվում է 2015թ. հունվարին։ Նա սակայն, իր ներկայիս պաշտոնը մտադիր է ավելի վաղ թողնել, քանի որ ՍԴ-ում դատավորի միանգամից երկու թափուր տեղ է առաջանալու…
Այցը կապված է Եվրոպական դատարանում քննվող մի շարք գործերի հետ։ Օրակարգում է նաև «Չիրագովն ու մյուսները ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը, որով լսումներ են նշանակված հունվարի 22-ին