ՌԴ-ն աջակցում է Թուրքիային ու Ադրբեջանին՝ ՀՀ-ի վրա գազային լծակը պահպանելու համար. «Հայկական Ժամանակ»
«Իրանը պատրաստ է Հայաստանով գազ արտահանել դեպի Եվրոպա. ինչպես տեղեկացնում է իրանական INSA գործակալությունը, այս մասին նախօրեին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Ալի Մաջեդին»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը՝ ավելացնելով.
«Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքագործության նախարար Մոհամմեդ Ռեզա Նեմատզադեն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպայում գազի պահանջարկը մեծանում է, և Իրանը կարող է կարևոր դեր խաղալ էներգակիրներ մատակարարելու հարցում։ Վերջին շրջանում Թուրքիան և Ադրբեջանը լուրջ ջանքեր են գործադրում Իրանից գազի արտահանման երթուղին թույլ չտալու համար։ Այս հարցում նրանց աջակցում է ՌԴ-ն, որի համար Հայաստանի վրա գազային լծակը պահպանելը կարևոր է»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում: