Հովիկ Աբրահամյանը` ՀՀԿ խոսնակի «խոսնակ». «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտում գործունեության ծավալող ուժերն ամեն առիթով չեն զլանում կրկնել, որ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, որտեղ պետք է իրենք հստակ դիրքորոշում ներկայացնեն։
Եվ դա իզուր է Հայաստանում իսկապես նոր քաղաքական իրավիճակ է։
Քաղաքական դաշտում ընթացող խմորումներն անսպասելի ընթացք ստացան Տիգրան Սարգսյանի հրաժարականից և ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո։
Աժ նախկին նախագահը, ով տևական ժամանակ համարվում էր ոչ իշխանական «քառյակի»՝ Տիգրան Սաոգսյանի դեմ ուղղված պայքարի ստվերային համակարգողը, ներկայումս ցանկանում է ՀՀ վարչապետի պաշտոնում արդեն հրապարակավ իրեն «ենթարկեցնել» քառյակին։ Ու նաև այդ նպատակով էլ ապրիլի 25-ին Հովիկ Աբրահամյանն անակնկալ ձևով հայտնվեց խորհրդարանում և մասնակցեց «քառյակի» հրավիրած նիստին։
Բնականաբար, Հովիկ Աբրահամյանի՝ նման պահվածքը չէր կարող դուր գալ Բաղրամյան 26-ին, քանզի իր պաշտոնավարման կարճ ընթացքում Աբրահամյանը չափից դուրս ակտիվորեն ձեռնամուխ եղավ անձնական PR-ով զբաղվելուն, ինչի արդյունքում, ի դեպ նրա նկատմամբ հանրային վերաբերմունքի որոշակի դրական փոփոխություն արձանագրվեց։ Իսկ նման հարցերին նախագահական նստավայրում բավականին «խանդով» են վերաբերվում։
Հետևաբար՝ նախագահականից թույլ չէր տրվելու, որպեսզի Հ. Աբրահամյանն անխոչընդոտ շարունակեր իր հեղինակության բարձրացմանն ուղղված քայլերը։ Եվ արդեն երբ անհրաժեշտ է լինում որևէ հարցի հետ կապված ՀՀ առաջին և երկրորդ նախագահներին կամ ԲՀԿ առաջնորդին հակադարձել, դա արվում է ոչ թե ՀՀԿ մամլո խոսնակ էդուարդ Շարմազանովի, այլ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրթերով։ Առավելևս, որ Աբրահամյանը ՀՀ վարչապետ է նշանակվել հենց «քառյակի» և, մասնավորապես, ԲՀԿ-ի ամբիցիաները զսպելու համար։
Բանն այնտեղ է հասել, որ Աբրահամյանն արդեն մեկնաբնանում է ՀՀԿ խոսնակի ասածները՝ այդպիսով, փաստորեն, հանդես գալով էդուարդ Շարմազանովի խոսնակի դերում։ Արդյոք Աբրահամյանը դա անում է գիտակցաբար, թե նա պարզապես այլ ելք չունի՝ առայժմ պարզ չէ։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։