Փնտրվում է Տիգրան Սարգսյան. «ՀԺ»

«ՀԺ«-ն գրում է. «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով բացակայում է Հայաստանից, վերադարձել է։ Այս մասին մեզ հայտնեց նրա նախկին մամուլի խոսնակ Հաարություն Բերբերյանը, ով, սակայն, չմանրամասնեց, թե ինչ նպատակով և ուր էր մեկնել նախկին վարչապետը։

Ըստ որոշ հրապարակումների` Սարգսյանը գտնվում էր Իսպանիայում, իսկ ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ նա Չինաստանում է եղբոր մոտ։ Երեկ մենք շրջայց կատարեցինք Սարգսյանին պատկանող տներ, պարզելոււ, թե որտե՞ղ է բնակվում վերջինս։
Երևանի Բայրոն փողոցում գտնվող էլիտար շենքում վարչապետը ունի բնակարան, որը իր պաշտոնանկությունից հետո վերանորոգում էին, կահավորում։

Ըստ տարածքի բնակիչների, վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Սարգսյանը երկու– երեք օր ապրել է այնտեղ, ապա հեռացել։ Բնակիչներից մեկը մեզ պատմեց. «Հիմնականում էստեղ չի եղել, միայն 2-3 օր եկավ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո, ապրեց ու հեռացել է։ Էստեղ գալիս են նաև իր աղջիկը, փեսան երեխաների հետ, բայց ոչ շուտ-շուտ»։ Հայաստան վերադառնալուց հետո, սակայն, ըստ բնակիչների, Տիգրան Սարգսյանը բնակարան չի վերադարձել.

«Մենք իրեն չենք տեսել, էստեղ չի եկել։ Փեսան է եկել, բայց ինքը չի եկել։ Ասում են՝ երկրում չէ, բայց տունը վերանորոգում էին, իրեր էին տանում-բերում։ Վարչապետ դառնալուց հետո երեխաների հետ հաճախ էին գալիս, բայց էս պահին էստեղ չեն»,– մեզ հայտնեցին թաղի բնակիչները։

Մենք մուտք գործեցինք շենք, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին վերև բարձրանալ։ Մերհարցերին ի պատասխան էլ ասացին, որ Տիգրան Սարգսյանը այդ պահին այնտեղ չէ։

Տիգրան Սարգսյանը Չարենցի փողոցում գտնվող իր բնակարանում ևս վերջինս չի բնակվում։ Հարևաններից Անահիտը մեր զրույցում ասաց.

«Աա իր հորական տունն է, շատ քիչ, բայց գալիս էր։ Վերջին անգամ եկել է Նոր տարուց հետո, բայց դրանից հետո չի եկել։ Սա իր ամենալավ տներից չէ, որ էստեղ ապրի, կահույքը հին է։ Մեկ մեկ գալիս, նայում, ստուգում էր, բայց վերջին ժամանակներս չի եկել»։ Շենքի բնակիչները բացառեցին, որ Տիգրան Սարգսյանը կարող է այնտեղ ապրել. «Չէ, էստեղ չի ապրի։ Դե լավ տուն է լ, բայց էնքան լավը չէ, որ էստեղ մնա։ Մի քիչ հին տուն է։ Իր հրաժարականից հետո ընդհանրապես չի եկել չենք տեսել։ Երիտասարդ ժամանակ է էստեղ ապրել, հետո ինքն ու եղբայրը հեռացան»։

Հարևաննե րը տեղյակ չէին, որ Տիգրան Սարգսյանը Հայաստանում չէ լ, սակայն միաձայն պնդում էին, որ Չարենցի իր բնակարան միանշանակ չի եկել, նշենք, որ ի տարբերություն Բայրոնի բնակարանի, այստեղ հաջողվեց շենք մուտք գործել բայց այն հարկը, որտեղ բնակվել նախկին վարչապետը, արդեն իսկ նախամուտքից փակ էր։ Բնակարանի զանգերին պատասխանող չեղավ։ Տիգրան Սարգսյանը առանձնատուն ունի նաև Տիգրան Վշտունի փողոցում, բայց Հայաստան վերադառնալուց հետո այտեղ նույնպես չի գնացել։ Այդ առանձնատունը, սակայն, գտնվում է անմխիթար ու կիսախարխուլ վիճակում և այնտեղ բնակվելը, առանց նորոգման, անհնար է։

Նախկին վարչապետը բնակարան ունի նաև Բաղրամյան պողոտայում։ Այդ բնակարանը, սակայն, դատարկ էր, մեր զանգերին չպատասխանեցին։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս