Ֆլեշի մարդուն ՀՀԿ-ում քաղցր աչքով են նայում. «Ժողովուրդ»
«ԱԺ ՀՀԿ խմբակցության երեկվա նիստից հետո ՀՀԿ խմբակցության նորանշանալ քարտուղար Գագիկ Մելիքյանն անցել էր ակտիվ աշխատանքի. նա ՀՀԿ-ական հնաբնակ մի քանի պատգամավորների հետ զբաղված էր ՀՀԿ ցուցակով վերջերս ԱԺ եկած Վահրամ Մկրտչյանին աշխատասենյակ տրամադրելու խնդրով»,- գրում է «Ժողովուրդ» թերթը, ըստ որի Մելիքյանը Մկրտչյանի հետ էր համաձայնեցնում ոչ միայն աշխատասենյակի տեղը, այլեւ՝ համարը։
«Նկատենք, որ նորընտիր պատգամավորի հանդեպ նման ուշադիր վերաբերմունքը պատահական չէ։ Վահրամ Մկրտչյանը հայտնի Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշ Բարսեղի հովանավորյալն է, նրա «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենը։ Ասել է թե՝ Մկրտչյանը ֆինանսական լուրջ ներդրումներ է ունեցել ու հավանաբար առաջիկայում կունենա ՀՀԿ խմբակցությունում, ուստի այս գլխից նրան փորձում են «քաղցր աչքով նայել»»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։