Փողի ու քվորումի խնդիր ԱԺ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, գործուղումների մեկնելը լուրջ խնդիր է դարձել Աժ-ում, ավելին՝ վերջին ամիսներին, պատգամավորներին գործուղումների ուղարկում են հնարավորինս քիչ և կարճ ժամանակով։

«ԱԺ ղեկավարությունը պատգամավորներին գործուղման է ուղարկում կոնկրետ տվյալ միջոցառման օրը, և պահանջում վերադառնալ միջոցառման ավարտից անմիջապես հետո։ Այնինչ, նախկինում պատգամավորները հնարավորություն ունեին գործուղման մեկնել մեկ-երկու օր շուտ, և ավելի մնալ մի քանի օր։

Այժմ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, պատգամավորներին նաև խնդրում են՝ եթե այդ միջոցառման ժամանակ ելույթ կամ զեկույց չունեն, ապա լավ կլինի՝ընդհանրապես չմեկնեն։ Այս իրավիճակի պատճառը ֆինանսների բացակայությունն է։

Երկրորդ պատճառը կարծես թե քվորում չապահովելու մտավախությունն է»,- գրում է «Ժողովուրդ»-ը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս