ՀՀԿ-ականները չեն համակերպվում, որ իրենց ղեկավարելու է մեկը, ում անունը կապված է աղմկահարույց հանցագործությունների հետ. «Ժողովուրդ»

«Վահրամ Բաղդասարյանի նշանակումը ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում ՀՀԿ-ում լուրջ դժգոհությունների տեղիք է տվել»,- գրում է «Ժողովուրդ»-ը, որի տեղեկությունների՝ հատկապես հին ՀՀԿ-ականները չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենց ղեկավարելու և ցուցումներ է տալու ՀՀԿ շարքերն ընդամենը երեք տարի առաջ, այն էլ՝ Աժ ընտրությունների նախաշեմին համալրած մի անձնավորություն, ում անունը ոչ վաղ անցյալում կապված էր մի շարք աղմկահարույց հանցագործությունների հետ։

«Մասնավորապես մամուլը ժամանակին մանրամասն անդրադարձել էր 2007թ. Աժ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ ապրիլի 26-ին, Վանաձորում Հրանտ Հակոբյանի սպանությանը, երբ Վահրամ Բաղդասարյանի կողմնակիցները, Վանաձորի ավագանու նախկին անդամներ Սամվել Դիլոյանը և Վահագն Ավատյանը «Թեժ լեռ» կոչվող տարածքում ծեծել, այնուհետև՝ դանակահարել էին Հրանտ Հակոբյանին»,- գրում է «Ժողովուրդ»-ը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս