Շարմազանովն այս անգամ իրեն չարդարացրեց. «Առավոտ»
«Առավոտը» գրում է. «Ես ուղղակի զարմացած եմ, սիրելի իմ ընթերցող բարեկամներ, տիկնայք եւ պարոնայք։ Զարմացած եմ, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, վերլուծաբանները և ուրիշներ այդքան լուրջ են ընդունել ՀՀԿ խոսնակ և համատեղության կարգով ՀՀ Աժ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովի ապրիլի 30-ի հայտարարությունը (տես՝ հttp։//ցօօ.ցl/7Nw6ip) ընդհուպ մինչև այսօր քննարկում են այն հենց քաղաքական տեսանկյանից։
Ավելին՝ խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող կուսակցության դեկավար Գագիկ Ծառուկյանը էլ հարկ է համարում արձագանքել դրան (տե՛ս հttp։//ցօօ. ցl/2a2IFO)։ Ի դեպ, ըստ էության պատասխանեյով Ծաոուկյանին, Հովիկ Աբրահամյնն էլ իր հերթին ասել է, թե Շարմազանովի հայտարարության իմաստը սխայ է ընկալել։
«Այն որևէ այյ կուսակցության դեմ, հատկապես ԲՀԿ-ի դեմ, որևէ երանգ չի պարունակել»,– նշել է նա (տե՛ս հttp։//ցօօ.ցl/mHd2jl)։ Այ, էս հարցում համաձայն եմ Հովիկ Աբրահամյանի հետ։
Բացատրեմ միտքս, սիրելինե՛րս, իսկապես զարմանամ եմ՝ մի՞թե կարելի է լուրջ ընդունել Շարմազանովին, մի մարդու, ով իր ներկա դիրքին հասել է իշխանություններին բացահայտ ու անթաքույց հաճոյանալու ճանապարհով։
Լավ, ավելի մատչելի մեկնաբանեմ. ՀՀԿ խոսնակի այդ հայ֊տարարաթյունները ոչ թե քաղաքական դաշտին էին ուղղված, այլ նախատեսված էին միայն ներքին կուսակցական վերնախավային սպառման համար. Շարմազա նովի հայտարարությունը պետք է դիտարկել միայն ու միայն նրա նախորդ ամբողջ գործունեության համատեքստում։
Այսինքն՝ նա այդ հայտարարությունն արել է միայն Աերժ Սարգսյանի ու կուսակցական վերնախավի համար։
Եթե չեք հավատում իմ այս մեկնաբանությանը՝ նայեք նրա այդ օրվա հայտարարություններն ամբողջությամբ, և կտեսնեք, թե ընդամենը մի 3-4 րոպեում Շարմազանովը քանի անգամ է տարբեր վարիացիաներով կրկնում Սերժ Սարգսյանի անունն ու հիշատակում նրա ասածները, խնդրեմ.
«Մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը…», «Ի՜նչ է ասել նախագահը», «Նախագահը նաև նշել էր», «Այս մեկ պարագրաֆի մեջ խտացված ու կանխորոշված է», «Պետության առաջնորդը հստակ ամրագրեց», «Իր հայտարարությամբ նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է», «Դա հենց Սերժ Սարգսյանի կողմից ինքնաբացառումն է»…
Ձանձրացա՞ք։ Իսկ ես, ընդհակաոակը, զվարճացա, որովհետև… Բայց մինչև որովհետևը՝ ևս մի բան ասեմ, կան մարդիկ, ովքեր Շարմազանովին, սրընթաց կարիերայի համար, համեմատում են հեքիաթային Քաջ Նազարի հետ։ Արդ, խնդրում եմ, այլևա երբեք նման համեմատության չանել։ Քաջ Նազարը չէր կեղծում ու չէր փորձում կեղծել, նա գործում էր իր վախկոտ էությանը համապատասխան, շրջապատն էր նրան հերոսացնում, Քաջ Նազարը ոչ մեկին չէր հաճոյանում…
էնպես որ՝ Շարմազանովը Քաջ Նազար չէ, նա ավելի շատ նման է ոչ թե հեքիաթի, այյ իրական կերպարի՝ Խորհրդային Ադրբեջանի երկարամյա առաջնորդ Հեյդար Ալիևին։ Վերջինս Էր, որ իր բոլոր ելույթներում պարբերաբար կրկնում ու բազմաձայնում Էր «թանկագին Լեոնիդ Իլյիչ Բրեժնև» անունը, իսկ մի անգամ իր քծնանքի էքստազի մեջ, մատնացույց անելով Բրեժնևին, բացականչեց. «Ահա նա՝ կենդանի Լենինը»… Շարմազանովն, իհարկե, դեռ չի հասել Հեյդար Ալիևի մակարդակին։ Բայց թող չհուսահատվի, թող կատարելագործի իր վարպետությունը և հաճկատարության նորանոր շողշողուն բարձունքներ կնվաճի, համոզված եղեք։
Բայց այսօր ես պիտի հիասթափեցնեմ ՀՀԿ խոսնակին և նրա «փայլուն» հայտարարությամբ հիացած այլ կարկառուն կուսակցականներին։ Եթե փորձեք մի փոքր վերլուծել, ապա կտեսնեք, որ Շարմազանովը, Հեյդարի նման ընկնելով էքստազի մեջ, մի քիչ «համը հանել է» կամ իրենց պաշտած Մաքսային միության ապագա պաշտոնական լեզվով ասած՝ «պերեստարալսյա»։ Շարմազանովը չի էլ հասկացել, չի գիտակցեի թե իր մի (Հովիկ Աբրահամյանի մեկնաբանութամբ՝ «Հանրապետական կուսակցության ինստիտուցիոնալ դերակատարությանը» վերաբերող խոմքով ինչ մեծ վիրավորանք է հասցրել իր հարազատ կուսակցությանը։
Ահա խնդրեմ՝ նրա ամենից քննարկված այն արտահայտությունը, որի համար հենց շատերը բուն արձագանքեցին. «… Ավելի պարզ ասեմ, եթե որևէ մեկը ուզում է, կամ հավակնում է դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ապա այդ ճանապարհը ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով» (տես հttp։//ցօօ.ցl/7Nw6ip)։ Նկատի ունի այդ փողոցում տեղակայված իրենց գրասենյակը, այսինքն՝ ակնարկում է, որ ճանապարհը անցնում է ՀՀԿ-ով։ Դե իսկ հիմա, խնդրում եմ, ասեք՝ որևէ դռնից ներս մտնելու համար մարդու ճանապարհը ինչո՞վ կամ ինչի՞ վրայով է անցնում։ Շատ ճիշտ եք՝ շեմքին փռված շորի, որի վրա համենայն դեպս ոտքերը մաքրում են։ Ընդ որում, կարևոր չէ, դա հի՞ն լաթի կտոր է, թե՞«ծյունինգ» արած՝ WELCOME գրությամբ…
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։