Դեսպաններին հայհոյելու հիմքում ընկած է հակապետականությունը. «ՀԺ»

«Արդեն մի քանի օր Հայաստանում դեսպաններ հայհոյելու գործընթաց է սկսվել։ Առիթը ՀՀ-ում ՌԴ և ԱՄՆ դեսպանների վերջին օրերին արած հայտարարություններն են»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ ավելացնելով.

«Դեսպաններին հայհոյողները, զարմանալի զուգադիպությամբ, հստակ երկու խմբի են բաժանվում։ Առաջին խումբը հայհոյում է ՀՀ-ում ՌԴ դեսպանին և ոչինչ չի ասում ԱՄՆ դեսպանի մասին, իսկ երկրորդ մասը հայհոյում է ԱՄՆ դեսպանին և ոչինչ չի ասում Ռուսաստանի դեսպանի մասին։ Հայ-ռուսական հարաբերությունների մասին Հայաստանում երկու պատկերացում կա. առաջինի համաձայն՝ մենք պետք է պառկենք Ռուսաստանի տակ, իսկ երկրորդի համաձայն՝ կռիվ տանք Ռուսաստանի դեմ։

Երկու տեսակետներն էլ հավասարապես վտանգավոր են, որովհետև երկուսն էլ խորքում կրում են հակապետական տրամաբանություն։ Առաջին դեպքում պետականության անկումը ենթադրվում է Ռուսաստանի մեջ ներծծվելու, երկրորդ դեպքում՝ Ռուսաստանի դրբի տակ մնալու տարբերակով։ Իսկ արդյունքը, մեծ հաշվով, նույնն է։

Ընդ որում, Ռուսաստանը առաջին տարբերակի կողմնակիցներին չի ուզում լսել, որովհետև նրանց համարում է սեփական փալասը, իսկ երկրորդ տարբերակի կողմնակիցներին չի ուզում լսել, որովհետև նրանց համարում է ամերիկյան շպիոն ու թշնամի»:

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս