Կանցնե՞ն Դավիթ Հարությունյանի թրի տակով. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. «Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ, արդարադատության նախկին նախարար, այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պաշտոնը ստանձնելուց հետո դե ֆակտո փոխվարչապետի լիազորություններ է ստացել։ Նա օրերս հրահանգել է բոլոր նախարարություններին, որպեսզի «չերեզ» իրեն ներկայացնեն կառավարության տարբեր օղակներին հասցեագրված փաստաթղթերը։
Կառավարությունում արդեն լուրջ դժգոհություններ են հասունանում, շատերի համար, այդուհանդերձ, հանելուկ է. թե ինչու Սերժ Սարգսյանն այսպիսի անսահման լիազորություններ տվեց մի մարդու, ով խայտառակել է իրեն միջազգային արենայում:
Դավիթ Հարությունյանն էր ղեկավարում ԵԽԽՎ պատվիրակությունը, երբ Սերժ Սարգսյանի ելույթը ձախողվեց։ Այս օրերին իշխանությունում նորից վերհիշել են, թե ինչպես Հարությունյանը ձայնի իրավունք տվեց Զարուհի Փոստաևջյանին, իսկ վերջինս կազինոների մասին հարցից հետո նախագահին քվեագող անվանեց։
Մեր աղբյուրները փոխանցեցին, որ գործադիր ոտք դնելու առաջին իսկ օրվանից Դավիթ Հարությունյանը ղեկը վերցրել է ձեռքը և բոլորին հասկացրել, որ ամենքը պետք է անցնեն իր թրի տակով։ Ի դեպ, այս առումով նոր մանրամասներ են շրջանառվում արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի պաշտոնանկության մասին։
Որոշ լավատեղյակներ պնդում են, որ Դավիթ Հարությունյանի հետ նման մի խոսակցությունից հետո Թովմասյաևը որոշել է հեռանալ պաշտոնից և ՍԵրժ Սարգսյանին խնդրել է իրեն չվերանշանակել։ Նախագահը հորդորել է չշտապել։ Թովմասյանին գործընկերները ևս նույնն են խորհուրդ տվել՝ տաք-տաք որոշում չկայացնել, բայց Թովմասյանը հասկացել է, որ Դավիթ Հարությունյանի հետ աշխատել չի կարող։
Այդ ընթացքում Դավիթ Հարությունյանը Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսել է ներկայիս նախարար Հովհաննես Մանուկյանի համար, ում հետ, ըստ որոշ լուրերի, նա շատ մտերիմ հարաբերություններ ունի։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։