Մանվել Գրիգորյանը նախատել է ԲՀԿ-ական պատգամավորներին. «Ժողովուրդ»
«Այսօր Երկրապահ կամավորականների միության օրն է: Ժամը 9.00-ին երկրապահները կլինեն Եռաբլուրում, ժամը 11.00-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում պատարագ կմատուցվի, իսկ 14.00-ին «Վան» ռեստորանային համալիրում շքանշաններ կհանձնվեն` ԵԿՄ անդամներին»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Հարկ է նշել, որ այս ընթացքում թեև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) հայտարարել էին, որ իրենք պատրաստվում են ազատամարտիկներին հավաքել մեկ միության մեջ և նոր Երկրապահ ստեղծել` «Ազատամարտի նվիրյալների միություն» ՀԿ, այնուամենայնիվ, դա նրանց մոտ այդպես էլ չստացվեց:
Բանն այն է, որ պատգամավորներին է հանդիպել ԵԿՄ վարչության ղեկավար Մանվել Գրիգորյանը ու նախատել այդ կառույցի ստեղծման համար: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ շատ վատ դրության մեջ են հայտնվել, քանի որ Գ. Ծառուկյանին նրանք «ոսկե» սարեր էին խոստացել, հայտարարելով, որ իրենք միավորելու են ազատամարտիկներին: Սակայն նրանց այդ խոստումները մնացին «օդում» կախված»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։