
ՕԵԿ-ը կզրկի ԲՀԿ-ին կառավարության հետ «մուկն ու կատու» խաղալու հնարավորությունից. «Հրապարակ»

«Օրինաց երկիրը» սկսել է ակտիվ քայլեր անել ընդդիմություն դառնալու ուղղությամբ. ոչ իշխանական 4 ուժերից առանձին ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել կուտակայինի մասին իր նոր օրենսդրական նախագիծը, որը նախատեսում է պարտադիր բաղադրիչն անպայման հանել օրենքից»,- գրում է «Հրապարակ»-ը թերթը՝ ավելացնելով.
«Ոմանց կարծիքով, «լյուֆտային» այս նախագիծը կզրկի քառյակին, մասնավորապես ԲՀԿ-ին ու կառավարությանը միմյանց հետ իմիտացիոն «մուկն ու կատու խաղալուց», ժամանակը մինչև սեպտեմբեր ձգելուց»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: