
Ազնավուրի համերգի՝ 10-50 հազար դրամանոց բոլոր տոմսերը սպառվել են. «ՀԺ»

«Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան համերգը, որը նախատեսված է մայիսի 12-ին, կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։
Բոլոր տոմսերը, սակայն, արդեն սպառված են»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը, որի թղթակցի՝ տոմսերը պատվիրելու համար տրամադրվող հեռախոսահամարով զանգին ի պատասխան ասել են, որ տոմսերն արժեցել են 10, 20, 30, 50 հազարական դրամ, իսկ մի քանիսը՝ 60 հազար, որոնք ամբողջությամբ սպառվել են երեք օրում։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։