
Կատվից հեռու. ինչո՞ւ վարչապետը չի տեղափոխովում կառավարական ամառանոցներ. «ՀԺ»

««Վարչապետը դեռ որոշում չի կայացրել»,- երեկ այսպես պատասխանեցին կառավարության լրատվական ծառայությունից մեր հարցին՝ արդյոք վարչապետ Հովիկ Աբրահամյանը բնակության է տեղափոխվելու կառավարական ամառանոցներ»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանը կառավարական ամառանոցներ չէր տեղափոխվել նաեւ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո։ Իսկ թե կոնկրետ որտեղ է նա բնակվում, իրականում դժվար է ասել։
Նա երբեմն գնում-գալիս է իր հայրենի Մխչյան գյուղի իրենց տուն։ Բացի դա, կա «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ գտնվող նրա հայտնի տունը՝ Ազգային ժողովի շենքի նմանությամբ։ Լուրեր կան, ի դեպ, որ նա կառավարական ամառանոցներ չի տեղափոխվում հատուկ ծառայությունների ուշադրությունից հնարավորինս դուրս լինելու համար»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։