
Սերժ Սարգսյանի կոնֆիգուրացիան՝ Սեյրան Օհանյան՝ նախագահ, Հովիկ Աբրահամյան՝ վարչապետ. «Հրապարակ»

«Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան վերջին «ձեռնամարտն» արդյունք է ինչպես քաղաքական վերջին վերադասավորությունների, այնպես էլ Սերժ Սարգսյանի՝ 3 նախագահների քաղաքականությունից հեռացման հայտարարության՝ տեղեկացնում է իշխանական մեր աղբյուրը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ ավելացնելով.
«Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ապագա ընտրությունների արդյունքում տեսնում է Սեյրան Օհանյան՝ նախագահ, Հովիկ Աբրահամյան՝ վարչապետ կոնֆիգուրացիան, եթե տեղի ունենան սահմանադրական փոփոխությունները, և երկիրն անցնի խորհրդարանական կառավարման։ Ռոբերտ Քոչարյանն իր հերթին տեսնում է ինքը վարչապետ, Գագիկ Ծառուկյանը՝ նախագահ կոնֆիգուրացիան՝ նորից պառլամենտական կառավարման անցնելու պարագայում։ Իրական կռվի կողմը Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանն են, որոնք ցանկանում են իրենց դուետը հաղթի այս մեծ խաղում»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։