«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո կայացրած առաջին որոշումներից մեկը` վարչապետի հուշամեդալով պարգևատրելու մասին է եղել: Իսկ առաջին մեդալակիրներն էլ հայրենի ոստիկաններն են եղել:
Հնչել են կարծիքներ, թե ԱԺ–ի շենքում տեղի ունեցող բացասական իրադարձությունների պատճառն այն է, որ շենքը կառուցվել է քաղաքի ամենահին՝ Կոզեռնի գերեզմանոցի տեղում, որտեղ նաև կաթողիկոս (Մովսես Գ Սյունեցի) ու վարդապետեր (Մելիքսեթ Վժանեցի, Հովհաննես Կոզեռն (Տարոնացի) են հուղարկավորված եղել:
ՀՀ իշխանություններն, անշուշտ, ծրագրեր ունեն, բայց որպեսզի դինամիկ գործընթացներ ծավալվեն, ճնշում գործադրվի միջազգայի հանրության վրա, ապա Կայծ Մինասյանի կարծիքով՝ պետք է աշխատել մարկետինգի, կոմունիկացիայի ուղղությամբ։ «Հասարակությանը, սփյուոքի կառույցները, բոլորն աշխատանք ունեն անելու, այդ մարկետինգի պակասը կա։
ՀՀ սպորտի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գործը այս տարվա հունվար ամսին ուղարկվել է դատարան և արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է սույն գործով դատաքննությունը։
Այսուհանդերձ, հարկ եմ համարում ասել, որ ինձ համար վաղուց արդեն անընդունելի են ամեն տարի այս օրը հնչող լալահառաչ ու սրտաճմլիկ նախադասությունները, որոնցով, կարծես իրար հետ մրցակցելով, հատկապես աչքի են ընկնում երկրիս պաշտոնյաները՝ Բաղրամյան 26-ից մինչև կառավարության շենքերում նստողները։
Ես ճիշտ և անհրաժեշտ եմ համարում, որ Մեծ Եղեռնի զոհերի ընտանիքները փոխհատուցում ստանան: Ինչ վերաբերում է պատմական արդարությանը, կարող եմ ասել, որ 1923 թ. ստեղծված Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. գոյություն չի ունեցել, բայց դրանով հանդերձ մենք՝ որպես 1915 թ. Օսմանյան կայսրության ներկայացուցիչների, մեղավորների ժառանգորդներ, կրում ենք բարոյական պատասխանատվություն:
«Ռոբերտ Քոչարյանը երբեք չի թաքցրել, որ չի պատրաստվում գնալ թոշակի: Ամենատարբեր ինտենսիվությամբ, բայց մեծ քաղաքականությամբ զբաղվել է և հիմա էլ զբաղվում է: Ես դա նորմալ եմ համարում: Այսինքն, այնպես չի, որ նա գնացել է և հիմա պետք է հետ վերադառնա, իրերն իրենց անունով անվանենք»:
Մեկ տարի անց՝ 1991-ին, նա ընտրվել է ՀՀ փոխնախագահ և Հայաստանի աոաջին ու վերջին փոխնախագահն է եղել։ 1991-92-ին նա կատարել է ՀՀ վարչապետի պարտականությունները։ 1996-ի փետրվարին Գագիկ Հարությունյանն Ազգային ժողովի կողմից նշանակվել Է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, և ինչպես հայտնի է, այդ պաշտոնը նա զբաղեցնելու է ցմահ, այսինքն՝ մինչեւ 70 տարեկան։
Ինձ մեկ-մեկ թվում է, որ ես այլմոլորակային եմ, ես ուրիշ բան եմ ասում, ուրիշ հայրենիք եմ պատկերացնում, բայց հակառակ իրավիճակն է տիրում իմ հայրենիքում:
Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը երեկ զարմանալիորեն զերծ է մնացել երիտհանրապետականների գնահատականներից, ինչը վերջին շրջանում, այսպես ասած, ավանդույթ էր Քոչարյանի հարցազրույցներից հետո:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն այս տարվա 4 ամիսներին մոտ 30 հազար ՀՀ քաղաքացի է մերժվել
Արագաչափերի և տեսախցիկների գործարկման առաջին տարվա ընթացքում՝ 2012 թվականին, պետավտոտեսուչների կողմից նշանակված տուգանքները կազմել են 1 մլրդ 997 մլն 757 հազար դրամ։
Դեռևս իր խորհրդական լինելու ժամանակվանից՝ 2008 թվականից, նրա մասին ընկերներն ու գործընկերները խոսել են ինչպես ապագա նախարարի։
Ինչո՞ւ էին մեզ 20 տարի առաջ ավելի լուրջ ընդունում, քան հիմա։ Որովհետև մենք մեր զինվորների արյան և մնացած հայաստանցիների զրկանքների գնով իրականացրել ենք մե՛ր, ոչ թե որիշների նպատակները։
«Չնայած ապրիլ ամիսը մոտենում է ավարտին, սակայն իշխանությունները դեռեւս գաղտնի են պահում այս տարվա առաջին եռամսյակի արտագաղթի տվյալները։ Այնինչ նախկինում միգրացիոն ցուցանիշները նրանք հրապարակում էին ավելի շուտ»:
«Հովիկ Աբրահամյանի սլացքը դեպի վարչապետական աթոռ ապշեցուցիչ է: Երեկ վարչապետի պաշտոնում նրա երկրորդ արարն էր. նիստը նա սկսեց ճիշտ Տիգրան Սարգսյանի կեցվածքով՝ իր մտքերի ու անելիքների մասին խոսելով առաջին դեմքով, ճիշտ այնպես, ինչպես, եթե ինքը գրեր, շարադրեր սեփական տեսակետն ու անձամբ տեղադրեր կառավարության կայքում»:
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնալով ավելի ու ավելի է տարվում պոպուլիզմով: Կառավարության երեկվա նիստում նա, կրկին խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, հանդես է եկել հիրավի մարգարեական ոճով’ հնչեցնելով յոթ դրույթ»:
«Նորանշանակ կառավարությունում ուրվագծվում է հետաքրքիր մի առանձնահատկություն` գործադիր են վերադառնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերը. արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, առևտրի ու արդյունաբերության նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ էկոնոմիկայի նախարար»:
«Իր բազում-բազմաթիվ «ապրուստները», Երևանի կենտրոնում ունեցած սպասարկման ու հյուրանոցային համալիրները վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուտով կավելացնի ևս մեկով»:
«Վերջին օրերին մամուլում լուրեր են տարածվել, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը արդարադատության նախարարի պաշտոնում փոխարինելու է Հրայր Թովմասյանին»:
«Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Տ. Սարգսյանը 10 տարիղեկավարել է ՀՀ ԿԲ-ն և հայկական բանկային համակարգի հիմնադիրներից է համարվում։
Մնացածը կառավարության ձևավորումից հետո հայտնի կլինի։ Ժամանակը կգա, կիմանաք։ Ներդրումներ կլինեն։
Իրականում Քոչարյանի վերջին հարցազրույցի հիմքում ընկած է Սերժ Սարգսյանի` օրեր առաջ արտահայտած հետեւյալ միտքը. «Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Այս նախադասությունը Քոչարյանը, հավանաբար, համարել է իր ապագա ծրագրերի հանդեպ բավական կոնկրետ ակնարկ եւ այդ իսկ պատճառով իր հարցազրույցով որոշել է «ըստ արժանվույն» հակադարձել…
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը վերջերս մի կանխատեսում է արել, որի հետ այս անգամ ես լիովին համաձայն եմ: Նա կանխատեսել է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, երբ էլ դրանք տեղի ունենան, կլինեն զուտ «ընդդիմադիր»: Այո, շատ հավանական է, որ այդպես էլ լինի՝ դատելով քաղաքական ուժերի այսօրվա հռետորաբանությունից: «Կորչեն թալանչիները»,- գոռալու են նրանք, ովքեր վերջին 20 տարվա այս կամ այն ժամանակահատվածում զբաղվել են թալանով եւ միլիոնատեր դարձել:
«Ես ուզում եմ, որ բոլորը մեկընդմիշտ հասկանան՝ ես չեմ արել և չեմ անելու մի քայլ, որից հետո կամաչեմ նայել իմ ընկերների ու աոաջին հերթին Գագիկ Ծառուկյանի աչքերին։ Եթե ինչ-որ բան ճիշտ չեմ արել, ես պատրաստ եմ տղամարդավարի ներողություն խնդրելու»:
«Նախատեսվում է նաև այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում կաթողիկոսի հետ, շրջայց Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայում և քննարկում Ամերիկայի առևտրի պալատի հետ: Ապրիլի 24-ին Երևանում պատվիրակությունը կմասնակցի Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված արարողությանը»:
Ես կարծում եմ, որ երբ Սերժ Սարգսյանն առաջարկեց այդ սահմանադրական բարեփոխումները և միաժամանակ հայտարարեց, որ ինքը մտադրություն չունի նախագահի կամ վարչապետի պաշտոնում լինել, նա ակնկալում էր, որ նմանատիպ մի հայտարարություն էլ Քոչարյանը կանի։
Կարեն Ճշմարիտյանին կառավարության գործուղելաց հետո խորհրդարանում երեկ պատգամավորի ևս մի թափուր տեղ առաջացավ ՀՀԿ համամասնական ցուցակով հաջորդը ՀԺԱՄ կուսակցության նախագահ Վահրամ Մկրտչյանն է:
Եթե ուզում են նորմալ կառավարություն ձևավորել, ապա Արմեն Մովսիսյանի, Հրայր Թովմասյանի և մյուս կաշառակերների անունը պետք է այդ կառավարության կազմում ընդհանրապես չլինի։
Եթե սպասում են, որ որևէ մեկը կամովին հրաժեշտ կտա իր աթոռին, ասելով՝ կներեք, ես չեմ բավարարում այս պաշտոնի համար ներկայացվող պահանջներին, ես ձախողվել եմ, ապա պետք է առնվազն վեց տարի սպասեն, ինչպես եղավ Տիգրան Սարգսյանի դեպքում. Հայաստանում կամովին հրաժարականներ գրելու ավանդույթ չի ձևավորվել: