Վերջին ամիսների ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում կրճատումներ են ընթանում ձեռնարկության ծախսերը նվազեցնելու նպատակով: Նման քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ այս տարվա անցած տասը ամիսների ուղեւորափոխադրումների նվազման արդյունքում՝ նախորդ տարվա համեմատ «Զվարթնոց» օդանավակայանի շրջանառությունը նվազել է առնվազն 7 մլն դոլարի չափով:
Սյունիքի ոչ անհայտ մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որն անցնում էր Սդղի գյոլի ծեծկռտուքի գործով և վերջերս էր ազատ արձակվել՝ «գործի մեջ նոր հանգամանքներ ի հայտ գալու» արդյունքում, օրերս նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՅԴ-ական Մարտուն Մաթևոսյանի օգնական։
Երեկ՝ վաղ առավոտից, Երեւանի մի քանի շրջաններում կարելի էր հանդիպել զինված իրավապահների, ինչը, բնականաբար, մարդկանց շրջանում տագնապ էր տարածում: Իսկ արդեն օրվա կեսին ամեն ինչ հստակեցվեց: Ըստ ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ Նորքի 9-րդ փողոցի առանձնատներից մեկում հանցավոր խմբավորման տասը անդամներ են վնասազերծվել:
ԱԱԾ-ի բացահայտումը եղավ ճիշտ այն ժամանակ, երբ դավադրաբար խփեցին Սիրիայի հողի վրա ռուսական ռմբակոծիչը: Բնականաբար, Թուրքիայի դիրքորոշումը այնպիսին էր, որ ՀՀ քաղաքացին իզուր չէ, որ պետք է անհանգստանա, որովհետեւ ցանկացած վայրկյանի նրանք կարող են գործողություններ ծավալել: Ողջ Եվրոպայի, աշխարհի աչքի առջեւ եղեռնի են ենթարկվում հայերը, քրդերը, եզդիները եւ միջազգային հանրությունը մինչեւ օրս ծպտուն չի հանել, չի ասել, որ ահաբեկիչները գալիս են Թուրքիայի տարածքով, չի ասել, որ Իսլամական պետությունը միլիարդավոր դոլարներ է աշխատել Թուրքիա նավթ մտցնելով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում վերջին ամիսներին ծննդկանի եւ նորածնի մահվան դեպքերի արձանագրումից հետո այդ հիվանդանոցի տնօրեն Սերգեյ Ուռումյանի անունը հանվել է ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ դեպքերի համար ստեղծված խորհրդի անդամների կազմից: Այդ որոշումը կայացվել է ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքից հետո, որը տեղի էր ունեցել հուլիսի 29-ին:
Երեկ լուսադեմին Ազգային անվտանգության ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության եւ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նորքում իրականացրած օպերացիան, դատելով սոցցանցերում արված գրառումներից, հանրության որոշակի շրջանակ լուրջ չէր ընդունում. ոմանք դա համարում էին բեմադրություն, ոմանք՝ մեյմունություն: Ամեն ինչ, սակայն, կարծես թե շատ ավելի լուրջ է:
«Եթե մենք ուզում ենք մեկի կողմից «օգտագործված» լինենք եւ հույս ունենք, որ որպես «շնորհակալություն» այդ մեկը մեզ «լավություն» կանի, ապա, մեղմ ասած, միամիտ ենք: Առավել եւս` չպիտի խնդիր ունենանք որեւէ մի պետությանը բացատրելու իր շահերը` պատկերացրեք, այդ պետությունների ղեկավարները դրանք շատ լավ գիտեն առանց մեզ: Թվում էր, թե 2015 թվականին Զորի Բալայանի մտածողությունը պետք է դիտվի որպես իր դարը վաղուց արդեն ապրած ռուդիեմենտ: Բայց արի եւ տես…»:
Երեկ մամուլում շարունակվում էին նորանոր մանրամասներ հայտնվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նոյեմբերի 19-ին նորածնի մահվան մասին։ Մասնավորապես, նշված բժշկական կենտրոնի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նոյեմբերի 19-ին բժշկուհի Անի Սիրունյանի հերթապահության ժամանակ որոշվել է հղիության 36-րդ շաբաթում գտնվող 25-ամյա կնոջ մոտ կատարել խթանում և ծննդալուծում։
Գագիկ Ծառուկյանն այսօր դառնում է 59 տարեկան: Արդեն մի քանի օր է՝ նա գտնվում է Պրահայում, ՀԱՕԿ պատվիրակությամբ` մասնակցելու ՄՕԿ-ի համաժողովին: Կվերադառնա՞ ծննդյան օրն այստեղ նշելու, հարցրինք նրա մերձավորներից մեկին:
Երկուշաբթի օրը ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովում ընդունված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ-ում գտնվող Սարսանգի ջրամբարին, շատ ավելի հակահայ է, քան 20 օր առաջ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը:
Երեկ գիշեր Հայաստան է ժամանել Արա Աբրահամյանը, «բրատվան»՝ հարազատները, եղբայրները, նրան դիմավորել են շքեղ ավտոմեքենաների «կալոնայով», որպեսզի բոլորը հասկանան, որ Արա Աբրահամյանը Հայաստանում «Լավ տղա ա, Պուտինն իրեն ասել ա՝ հա»։
ՀՀ ԱԺ անցագրային կետի անվտանգության աշխատակիցները ծառայությունն իրականացրել են ինքնաձիգով զինված: Սովորաբար անցագրայինում անվտանգության ծառայության աշխատակիցները կրում են միայն ատրճանակներ: «Ժողովուրդը» արձանագրել է, որ ԱԺ մուտք գործող ավտոմեքենաները եւս երեկ սովորականից ավելի մանրամասն են ստուգվել: Ի՞նչ է տեղի ունեցել, արդյոք ԱԺ-ին ինչ-որ վտա՞նգ է սպառնում:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին, «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հայրը եւ նրա ներկայացուցիչը երեկ հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե եւ ծանոթացել հանձնաժողովում ընդգրկված փորձագետների ցանկին:
Հասարակական ընդհանուր անտարբերություն ֆոնի վրա մի քանի տասնյակ մարդու թվում է, որ «այո»-ն կամ «ոչ»-ը իրենց աթոռի հարցն են լուծում, եւ քարոզում են այնպես, կարծես դեկտեմբերի 6-ին նախագահական ընտրություններ են լինելու: Մնացածներին, որոնք համացանցում լուտանքներ են գրում, խարազանում են երեւացող եւ աներեւույթ թշնամիներին, նրանց պարզապես այդ թեման «տարել է»՝ նրանք հավատացել են այդ մի քանի տասնյակ մարդու պնդումներին, որ Սահմանադրության հանրաքվեով որոշվելու է իշխանության հարցը:
Հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու հյուսիսում ռուսական ինքնաթիռի կործանումը, որը, ինչպես հետագայում պարզվեց, ահաբեկչության հետեւանք էր, շատերին է ստիպել Փոխել Եգիպտոս այցելելու մտադրությանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝այս տարվա համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնի արդյունքում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ից 22-ը, հավաքվել է ընդամենը 1 միլիոն 300 հազար եվրո գումար։ Իհարկե, այդ գումարն էլ խոստումների ձևով է, և սովորաբար վերջնական թիվը ավելի պակաս է լինում։
Մեր թղթակիցը փորձել է հենց «Այո»-ի Քանաքեռ Զեյթունի շտաբից մեկնաբանության ստանալ՝ արդյոք շտաբը մարդիկ ուղարկո՞ւմ է տարբեր հասցեներով, բնակիչների դիրքորոշումը ճշտում։ «Այո»-ի շտաբի կայքում նշված է, որ Քանաքեռ-Զեյթունի շտաբի պատասխանատուն թաղապետ Արտակ Հանիսյանն է։
Շենգավիթ» ԲԿ-ում նորածնի մահվան հերթական դեպքն է արձանագրվել: Նոյեմբերի 19-ին ծննդկան Լարիսա Շահբազյանի մոտ 36 շաբաթվա հղիությունից հետո արձանագրվել է պտղի մահացության դեպք: Ըստ կնոջ հարազատների` 26-ամյա աղջկան «Շենգավիթ» ԲԿ են ուղեգրել «Արմավիր» բժշկական կենտրոնից:
Նոյեմբերի 15-ին տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը մերժել է օդային միջանցք տրամադրել Գյումրիի օդանավակայանից օդ բարձրացած ռուսական АН-124 բեռնատար օդանավին։
«Պարտադրանքը եթե միայն մեր ու մեր ընտանիքների նկատմամբ լիներ, էլի կհասկանայի, բայց պահանջն այլ է. ասում են՝ բացի ձեր ընտանիքի անդամներից, պետք է բերեք նաև հարևան-բարեկամների անձնագրերը՝ մեկառմեկ նշելով այն տեղամասի հասցեն ու համարը, որտեղ քվեարկելու են նրանք»,- պատմեց ոստիկաններից մեկը։
Այժմ ընթանում է «Էյր Արմենիայի» պարտատերերի ցանկի ճշգրտման գործընթացը, որից հետո, եթե ավիաընկերությունը չի ցանկանում սնանկ ճանաչվել, ապա պետք է առողջացման ծրագիր ներկայացնի: Սակայն ստեղծված իրավիճակում կարծես թե լավատեսության որեւէ հիմք չկա:
Նայում էի հին լուսանկարներ: 1990 թվականի խորհրդարանը: Կոմունիստական թառամած դեմքեր (անկախ տարիքից) եւ երիտասարդ, հիմնականում ակադեմիական, գիտական միջավայրից եկած օրիգինալ, ինքնուրույն մտածող մարդիկ: Այդպիսի դեմքեր կարելի էր հանդիպել ոչ միայն խորհրդարանում, այլեւ տարբեր պետական հիմնարկներում: Նրանք խոսում էին բոլորովին այլ` նախկինում անծանոթ բառապաշարով, նրանց ելույթներում չկային տրաֆարետային բանաձեւեր: Միտքը սուր էր եւ ինչպես հիմա է ընդունված ասել` «կրեատիվ»:
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերգծով այլեւս նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանը արտագաղթել է Հայաստանից: «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ նա գրին քարտ է շահել եւ օրերս մեկնել է Ամերկայի Միացյալ Նահանգներ:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը Երեւանում տված իր վերջին մամուլի ասուլիսից հետո կտրականապես հրաժարվում է շփվել լրագրողների հետ, նոյեմբերի 23-ին Հայաստան է ժամանելու:
Սիրելի երիտասարդ աղջիկներ, ապագա ամուսին ընտրելիս դուք էլ շատ զգույշ պիտի լինեք, որպեսզի բռնապետությանը, եսասիրությունն ու ցանկասիրությանը չշփոթեր հաստատակամության, վճռականության ու պատասխանատվության հետ։
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «2013 թվականի ամռանը Գերմանիայի փոխչեմպիոն, Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» 3 նոր ֆուտբոլիստներ գնեց՝ Հենրիխ Մխիթարյանին (Հայաստան), Պիեռ Էմերիկ Օթամեյանգին (Գաբոն) եւ Սոկրատիս Պարոաստատարոալոսին (Հունաստան), ընդհանուր առմամբ վճա րելով 60 միլիոն եվրո։
Մահացած կնոջ հարազատները բարձրաձայնում էին, որ Մարգարյան հիվանդանոցում կնոջ օրգանները վնասել են, ինչի պատճառով նա գիտակցությունը կորցրել է։ Եւ հիմա նշանակված փորձաքննությամբ եւս պարզվել է, որ օրգանները վնասված են եղել, ուստի հիմա նախաքննություն իրականացնող մարմինն էլ պետք է պարզի, թե կնոջ օրգանների անբավարարությունն ինչ պատճառով է եղել՝ բժիշկների անփութության հետեւանքո՞վ, թե՞ ոչ։
Մեր սիրելի Վարդուշ ծյոծան պետք է հատիկ առ հատիկ, ՀԴՄ-ի վրա եղած կոճակներով հավաքի այդ տեքստը։
Եթե Թուրքիայում, Աստված մի արասցե, նման ահաբեկչություն տեղի ունենա, եւ Հայաստանում ֆուտբոլային խաղի սկզբին առաջարկեն հարգել դրա զոհերի հիշատակը, քանի՞ մարդ է սուլելու եւ իր անհամաձայնությունն արտահայտելու դրա հետ: Ինձ թվում է՝ շատ քչերը:
Հայաստանի կինոգործիչների միության նահագահ Ռուբեն Գևորգյանցը «այո» է քվե արկելու նոր Սահմանադրությանը միայն այն պատճառով, որ դրան «ոչ» են քարոզում Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանն ու Լևոն Զուրաբյանը։