ՌԴ-ի հետ կնքված պայմանագրով գազը պետք էժանացնեին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը որոշվում է տվյալ ժամանակահատվածում ՌԴ Օրենբուրգի մարզում գազի գնից կախված:

Այսինքն եթե Օրենբուրգում գազն էժանանա, ապա պետք է էժանանա նաև Հայաստանին մատակարարվող գազի գինը: Իրավիճակի հմայնքն այն է, որ Օրենբուրգում գազի գինը հաշվարկվում է ռուբլով, իսկ Հայաստանին վաճառվում է դոլարով: Ու քանի որ 2014-ից սկսած ռուբլին կտրուկ արժեզրկվել է, պետք է նվազի նաև ՀՀ-ին մատակարարվող գազի գինը:

Այսինքն եթե Օրենբուրգում 1000 խմ գազը 2014 թ. արժեր 3200 ռուբլի և դա 100 դոլար էր, ապա հիմա Օրենբուրգում գազը կրկին արժե 3200 ռուբլի, որը սակայն, 50 դոլար է:
Ըստ համաձայնագրում առկա բանաձևի, ՀՀ-ին մատակարարվող գազի 1000 խմ-ն ռուբլու արժեզրկումից հետո պետք է արժենար ոչ թե 165 դոլար, ինչպես հիմա է, այլ մոտ 110 դոլար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս