Իշխանության մեջ եղող շատերը՝ իրենց թիմ-ընտանիքները ևս «ոչ» են քվեարկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր իշխանական աղբյուրը, որը մի քանի տեղամաս հանրաքվեի օրը պահել էր իր «կանտրոլի» տակ, «բողոքեց» ընդդիմությունից։ Ասաց, որ իրենք անակնկալի են եկել այս անգամ դիմադրության չափ ու ձեւից, եւ «խաղեր տալը» նախորդ անգամների նման հեշտ չի եղել.

«Չնայած այն հանգամանքին, որ հանձնաժողովի բոլոր անդամներին էլ մեզնով էինք արել, ու եթե մեր տեխնոլոգիաները հին ու փտած էին, ապա հակընդդեմ խաղացողները լրիվ գաղափարական և իրավական թիվ մեկ պատրաստվածության մեջ էին։ Էս անգամ «կարուսելն» իրեն բացարձակ չարդարացրեց, դեպքեր եղան, որ պահի տակ կարողացել էինք նայել բյուլետենը, բայց կարուսելի մասնակցի մոտ «ոչ» էր քվեարկված։ Մնում էր լցոնումը, էդ էլ հետևյալ տեխնոլոգիայով է իրականացվում։

Հանձնաժողովի ընդդիմադիր անդամն ասում է՝ «գնացի» իմ տեղամասում քվեարկելու, մի կես ժամ բացակայում է, մենք ժամանակ ենք ունենում «արածն» ու ցուցակներն իրար համապատասխանեցնելու, հետո հանձնաժողովի անդամը «գնում» է զուգարան, մի քիչ էլ էդ ժամանակ ենք մի բան անում։ Բայց խնդիրն էդ չէր, ասեմ՝ իմանաս ամենակարեւորը. իշխանության մեջ եղող շատերը, անուններ չտամ, իրենք ու իրենց թիմ-ընտանիքները ևս «ոչ» են քվեարկել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031