Հայաստանի քաղաքական կյանքը թեւակոխել է նախընտրական փուլ: Թեեւ պաշտոնապես այդ մեկնարկին դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա, սակայն կասկածից վեր է, որ ներքաղաքական տրամաբանությունը արդեն այդ ընթացքի մեջ է:
Միայն ավանակն է, որ միշտ, անկախ որեւէ հանգամանքներից, մնում է միեւնույն կարծիքի: Այնպես որ՝ «բռնացնել» մարդուն, թե` այն ժամանակ դու այնպես էիր մտածում կամ գործում, իսկ հիմա` այսպես, բանավեճի լավագույն ձեւը չի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի համար տպագրվել 12 մլն 640 հազար քվեաթերթիկ։
Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նկարահանված աղմկահարույց ֆիլմը ցուցադրելու «դաբրո» է ստացել։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն այս օրերին կրկին փորձեր է անում նշված ատյանում շրջանառվող հակահայկական փաստաթղթերը «չեզոքացնելու» ելքեր գտնել:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը որոշվում է տվյալ ժամանակահատվածում ՌԴ Օրենբուրգի մարզում գազի գնից կախված:
Մեր տեղեկություններով՝ Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի գործով նոր զարգացումներ են սպասվում։ Այժմ կալանավորվածների թիվը 26 է, առաջիկայում հնարավոր Է մի քանի հոգու խափանման միջոցը փոխվի։ Բայց չեն բացառվում նոր ձերբակալությունները։
«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իր ընտանիքի հետ առաջիկայում Հայաստանից մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Պատկերացրեք 20 տարեկան մի աղջնակի, որը գնացել է տեղամաս՝ որպես դիտորդ, վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ: Նա տեսնում է, որ կեղծարարները ցանկանում են հանցագործություն կատարել, եւ փորձում է դա արձանագրել: Սկզբում կեղծարարները ձգտում են ահաբեկել այդ աղջկան, բայց վերջինս, ենթադրենք, դիմադրում է: Բայց քանի որ կեղծարարները պետական համակարգի մի մասն են, նրանք շատ արագ շոշափում են աղջկա թույլ տեղերը եւ անմիջապես զանգում են նրա ծնողներին, բարեկամներին, որոնք, հնարավոր է, աշխատում են պետական համակարգում:
ԱՀԿ-ին անդամակցելու պայմանների կատարման դեպքում Հայաստանի մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա մոտ երեք անգամ:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վերջին մեկ ամսում Հայաստանում բազմաթիվ քաղաքական եւ հասարակական ակտիվ գործիչների հետ է հանդիպել՝ փորձելով նրանց համոզել, որպեսզի դառնան իր կուսակցության, թիմի անդամ:
«Նոյեմբերին Վանաձորի բնակիչ Վիկտոր Դարբինյանը Լոռու մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել իր ազգականի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ: Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետի մերձավոր շրջապատն իրենից ցանկանում է խլել Վանաձորի թիվ 1 երթուղին:
Տարիներ առաջ գյուղերից մեկում իմ սեղանակիցները, որոշակի դոզա ընդունելուց հետո, խնդրեցին ինձ՝ «մի բան երգա՝ լաց ըլնենք»: Մեր մշակույթի մեջ, կարծում եմ, կա՝ սպասել այնպիսի ազդակների, որոնցից կարելի է լաց լինել, եւ դրանից ստանալ գեղագիտական հաճույք: Այդ է պատճառը, հավանաբար, որ բասացական տեղեկատվությունը մեզանում ավելի լավ է մարսվում եւ տարածվում, քան դրականը: Նույնիսկ՝ եթե դա սուտ է:
Մենք խոսում ենք սերնդափոխության մասին եւ ավելի արժեքային սերնդափոխության մասին է խոսքը, ոչ թե տարիքային։ Երկրորդն էլ, այո՛, հիմնական թիմը ձեւավորված է երիտասարդ մարդկանցից, բայց մենք այս պահին մին֊ չեւ 50 եւ դրանից բարձր տարիքի անդամներ ունենք, որոնք պետք է մասնակցեն մեր աշխատանքներին։
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տարբեր առիթներով դժգոհություն է հայտնել սահմանադրագետ Վարդան Պողոսյանի բարեկամներից, որոնք իր ենթակայության տակ են աշխատում։ Վարդան Պողոսյանի որդին՝ Արման Պողոսյանը, նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատող Է։
Ինչպես հայտնի է՝ այս տարվա ընթացքում «Շենգավիթ» բժշկական կենտրոնում աղմկոտ մահացության մի քանի դեպքեր արձանագրվեցին, որոնցից երկուսը գրանցվեցին անցած ամսվա ընթացքում:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի ղեկավարությունը հայաստանյան օգտատերերից ամենամեծ թվով դիմումներն է ստանում սույն ցանցի այս կամ այն օգտատիրոջ էջն արգելափակելու համար։
ԵԽԽՎ պատվիրակության նախնական զեկույցի պատճառով հայաստանյան պատվիրակությունը և հատկապես ՀՀԿ-ական ղեկավար Հերմինե Նաղդալյանը կրկին տհաճ իրավիճակում են հայտնվել։
ՀՀԿ-ական մի քանի իրազեկ պատգամավորներ շարունակել են պնդել, որ խմբի գործով առաջիկա օրերին պաշտոնական հայտարարություններ կհնչեն: Սպասվում է, որ դա տեղի կունենա սահմանադրական հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո:
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի հաջորդ օրը Բաղրամյան 26 հրավիրված բազմաթիվ պաշտոնատար անձանց, հասարակական ու քաղաքական գործիչների մի մասի նկատմամբ Սերժ Սարգսյանն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել:
Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ական երկու պատգամավորներին շանտաժի փորձ անելու մեղադրանքով հուլիսի 27-ից անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի խցակիցը զինված հանցախմբի գործով կալանավորված Փանիկ գյուղի բնակիչ Գևորգ Ջնդոյանն է։
Փրփուրը բերանին իշխանավորների եւ նրանց մերձավորների անուններն արտասանելը (ի դեպ, 1994-ի ամռանն էր, որ Աշոտ Մանուչարյանն առաջին անգամ ասել է «Գրզո»` շարժելով հավաքվածների ատելությունն այն ժամանակվա ՆԳ նախարարի բարեկամի նկատմամբ)` դա, անշուշտ, բարձրացնում է հասարակական ջերմաստիճանը, բայց չի նպաստում հասարակության կազմակերպմանը:
Զապը կապ չունի նման բաների հետ, Զապն իր մասնագիտությամբ իրավունք չունի, ինքը չի արել ոչ մի բան։ Իրանք չեն խառնվում, իրանց չի կարելի մտնել էդ կարգի բաների մեջ։ Իսկ եթե ես գնացել եմ… բա օպոզիցիան ինչի՞ ա գնում, ես պիտի գնամ իմ «այո»–ի ոնց որ ասած գովքն անեմ, դա բնական է. ես Աժ պատգամավոր եմ, գնում-բացատրում եմ, ով ոնց կուզի, թող քվեարկի։ Ամեն դեպքում նույն Զապը, ես, եթե գտնում ենք, որ ճիշտը սա է, ասում ենք, որ ճիշտը սա է, գնացեք ու սենց արեք։
«Յա, հալալ եղնի, դուք մնացածի տեղը մտածեք, մենք չենք պարտվել, շատ մեծ հզոր ձայներ ենք հավաքել։ Ժողովուրդը ինչ-որ ասել է, այն էլ արել են, հաջողություն, ցտեսություն»:
Ես հաճախ եմ քայլում Երեւանի փողոցներով եւ առնվազն օրը մեկ անգամ մետրո եմ մտնում: Տեսնում եմ մարդկային բազմաթիվ դեմքեր` ուրախ, տխուր, անտարբեր, կենտրոնացած եւ այլն: Բայց դրանք բոլորը նորմալ մարդկանց դեմքեր են: 4-5 տարին մեկ, ինչպես նաեւ այս անգամ` «արտահերթ», ես գործընկերներիս նկարած կադրերում տեսնում եմ թաղային խուժանի դեմքեր` այն խուժանի, որին արդեն 20 տարի իշխանությունն օգտագործում է` «ընտրություններ» եւ «հանրաքվե» կոչվող միջոցառումների ժամանակ:
Երևանի Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի կալանավորված անդամների թիվը հասել է 25-ի։ Վերջին տվյալներով՝ նոյեմբերի 28-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբի կալանավորված անձանց թիվը 23 էր։
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ԿԸՀ-ի կողմից հանրաքվեի արդյունքների վերջնական հրապարակումից հետո «Ոչ»-ի միասնական շտաբը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների հավաստիությունը։
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղում ակնառու հաղթանակ է տարել «այո»-ն: Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, այստեղ արձանագրվել է 1680 «այո» եւ 669 «ոչ»:
ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը շարունակում է ՀՀ պետական բյուջեի միջոցները ծառայեցնել սեփական բիզնես շահերին:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է, որ այս տարվա առաջին 10 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 2 տոկոսով նվազել է հացի արտադրության՝ նույնն է, թե սպառման ծավալները: