Թրամփը կրկին հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը՝ այն անվանելով «ԱՄՆ-ի նոր տարածք»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում կրկին հրապարակել է մի քարտեզ, որի վրա Հորմուզի նեղուցը նշված է որպես «ԱՄՆ-ի նոր տարածք»։

Գրառումը չի ուղեկցվում որևէ մեկնաբանությամբ։

Թրամփը քարտեզը հրապարակել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցների» սահմանման մասին՝ ձգտելով ուժեղացնել տնտեսական ճնշումը Թեհրանի վրա և հասնել ռազմավարական կարևորություն ունեցող նեղուցի շուրջ դիմակայության կարգավորմանը։

Թրամփը նմանատիպ պատկեր առաջին անգամ հրապարակել էր օգոստոսի 18-ին՝ մի քանի օր անց այն հայտարարությունից հետո, որ ինքը «շուտով» Հորմուզի նեղուցը կհայտարարի ԱՄՆ տարածք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31