«Օխայ, օխայ անելով»՝ տղայիս բռնաբարության մեջ մեղադրի՞, որ վեց տարի տա՞ն». «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Լարված ավարտ ունեցավ Արմավիրի մարզի էջմիածնի դատարանում դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ ընթացած դատական նիստը։ Մեղադրական ճառից հետո, նիստերի դահլիճից դուրս գալով՝ երիտասարդ ամբաստանյալի մայրը փորձ արեց մոտենալ դատախազին, որը միջնորդել էր ազատազրկել որդուն վեց տարի ժամկետով, ապա անեծք ուղղեց նրան, ասելով՝ «Աստծո դատաստանից վախեցեք»։
Մինչ այս դռնբաց նիստը, դատական նիստերը ընթացել են դռնփակ ընթացակարգով։
Մեղադրական ճառում դատախազը հիմնավորված հաստատեց այն, որ ամբաստանյալը «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցով ծանոթացել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող, անչափահաս երեխայի մոր հետ։ Երբ վերջինը գտնվել է Հայաստանում, ամբաստանյալը նրան հրավիրել է նախ բար, ապա հյուրանոցային համալիր։ Ըստ մեղադրողի, նա տուժողի կամքին հակառակ՝ բռնաբարել է նրան, ապա հափշտակել նրա մոտ գտնվող ոսկե զարդերը։
Տուժողն իր ցուցմունքը տալուց հետո հեռացել է Հայաստանից, ներկայումս Ռուսաստանում է։ Նա գրություն էր ուղարկել դատարան, խնդրել էր իրեն չանհանգստացնել, քանի որ ունի ընտանիք։ Ի դերդ, ամբաստանյալի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Նարինե Ռշտունին միջնորդություն արեց, որպեսզի իրենց կողմին տրամադրվի տուժողի ոուսաստանյան հասցեն, քանի որ գործի հետ կապված որոշ փաստաթղթեր պետք է ուղարկվեին նրան։ Սակայն դատարանը մերժեց այս միջնորդությունը, քանի որ տուժողի՝ իրեն «անհանգստացնելու գրության մեջ» հասցեն նշված չէր։ Մենք տուժողի եւ ամբաստանյալի, որը նույնպես ամուսնացած է, նրա կինը մասնակցում էր դատական նիստին, անձնական տվյալները չենք հրապարակում, քանի որ բռնաբարության մասին մեդադրանքին ծանոթ են միայն տուժողի սկեսուրն ու սկեսրայրը, իսկ Ռուսաստանում գտնվող ամուսինը նույնպես տեղյակ չի այս գործից։
Նարինե Ռշտունին դոնբաց դատական նիստի ժամանակ միջնորդեց, որպեսզի դատարան հրավիրվի հյուրանոցային համալիրի տնօրենը։ Սակայն դատարանը մասամբ բավարարեց այս միջնորդությանը, գործին կցեց այն բացատրությունը, որը տվել էր իքս-հյուրանոցի տնօրենը։
Ըստ տնօրենի, ինքը դեպքի օրը չի եղել հյուրանոցում, սակայն նրա աշխատակիցները պատմել էին, որ իրենց մոտ է եկել զույգ, որը սիրահարվածի տպավորության է թողել, կամ՝ նշանվածի։ Նրանք եղել են երեքով, տղայի ընկերն էլ է եղել նրանց հետ, ապա հեռացել է՝ թողնելով երկուսին աոանձին։
Դատարանին պաշտպանական կողմը ներկայացրեց «Օդնոկլասնիկից» արտատպված տեքստերը՝ տուժողի ամբաստանյալին ուղարկված «պաչիկներով» ու «Iօve» գրություններով։ Պաշտպանական կողմը փորձում էր ապացուցել, որ ամեն բան զույգի միջեւ եղել է փոխադարձ համաձայնաթյամբ, եւ բռնաբարության ու սպառնալիքների մասին խոսք լինել չի կարող։ Տուժողը ցուցմունք էր տվել, թե ամբաստանյալը սպառնացել է՝ «Մատերդ կկտրեմ»»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: