Մի կողմից Հայաստանի քաղավիացիայի ոլորտը քայքայվում է, բայց դրան զուգահեռ ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը շարունակում է հարստանալ:
«Հանրապետական շրջանակներում խոսվում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը արդարադատության նախարարի պաշտոնում տեսնում է Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին, ով նախկինում աշխատել է սույն նախարարությունում:
Թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ծանր կացության պատճառն այն է, որ վերջին ամիսներին մեծ ծավալներով էժան թռչնամիս է ներկվում Հայաստան: Արդյունքում, տեղական արտադրողները, որոնց ապրանքն ավելի որակով է, բայց նաև թանկ, մրցակցությանը չեն դիմանում:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, կառավարությունն արդեն որոշել է էլեկտրաէներգիայի թանկացումը հետաձգելու պատճառով առաջանալիք ֆինանսական ճեղքվածքը ծածկել «Որոտանի» կասկադի վաճառքից ստացվող գումարներով:
Մեր տեղեկություններով՝ հուլիսի 13-ին Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նատալյա Գալիբարենկոյի և այդ երկրում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հանդիպման ժամանակ Գալիբարենկոն լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ՀՀ դեսպանատան կողմից տարիներ շարունակ տրամադրվող կեղծ պետհամարանիշերի առնչությամբ:
«Կան խղճով գծատերեր, բայց, իհարկե, նրանք սնանկացման եզրին են և գազի ավել գումար տալով՝ օբյեկտիվորեն իրենք էլ կկանգնեն թանկացման հարցի առաջ»:
Նախորդ օրը Սերժ Սարգսյանը Գերագույն մարմնին (ԳՄ) է ներկայացել փոքր-ինչ ուշացումով: ԳՄ-ն տևել է շատ կարճ, քննարկման միակ թեման եղել է Սահմանադրությունը, անմիջապես հաջորդել է ՀՀԿ խորհրդի նիստը:
Այսօր ժամը 11-ին, Երևանի կենտրոնում տեղի կունենա «Հիլթոն» հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը: Բավականին գրավիչ տեսքով այս հյուրանոցը գտնվում է կրկեսի վերակառուցվող շենքի հարևանությամբ:
Խնդիրն այն է, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո բերդում և գողական աշխարհում «թեմաներ» կան, իսկ «Նուբարաշենում» ոմանք, ատամները սրած, սպասում են Տույին:
Մեր տեղեկություններով, գործը փոխանցելու մասին ռուսական կողմի հայտարարությունից հետո բարձր մակարդակով բանակցութոյւններ են ընթանում փոխանցման ժամկետների և ուղիների վերաբերյալ։ Եվ ահա, վերջապես, կողմերը եկել են համաձայնության։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտարարել է, թե հնարավոր է՝ ԱԺ պատգամավորները հայոց լեզվի իմացության քննություն կամ թեստ անցնեն:
Դիմորդներն աոանց այն էլ սթրեսային վիճակում ու սրտատրոփ սպասում են՝ ընդունվե՞լ են բուհ, թե՞ոչ, պետհամալսարանն էլ մի կողմից է նրանց սթրեսի ենթարկում։
Նոր սահմանադրության նախագծից դժգոհ են ոչ միայն րնդդիմադիր կուսակցությունները, այլև Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական փոփոխությունների հարցում «կոնսոլիդացված» ՀՅԴ-ն։ «ՉԻ» լավատեղյակ աղբյուրների պնդմամր, ՀՅԴ-ականները պարզապես անակնկալի են եկել նոր սահմանադրության տեքստին ծանոթանալուց հետո։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, Վահրամ Բաղդասարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում, ըստ էության, հաստատել է, որ սահմանադրական հանրաքվեն կայանալու դեպքում Սերժ Սարգսյանը ընդամենը ՀՀԿ նախագահ է մնալու։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, վերջին շրջանում մեծ թափով կառուցված ջերմոցների սեփականատերերը հիասթափվել են ստացված արդյունքներից։
Նավթի համաշխարհային գների անկումը շարունակվում է, ինչը նորանոր խնդիրներ է առաջացնում ռուսական տնտեսության համար։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտները կշարունակեն նվազել։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր՝ ՀՀ Կառավարության նիստի ժամանակ, հողամասը որպես նվիրատվություն ընդունելու մասին հարց է ներկայացնելու։
«Վիկիլիքսյան» փաստաթղթերից մեկում, որը 2007-ի սեպտեմբերի թվագրությամբ հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան, ներկայացված են այն ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Ավետիսյանի հետ զրույցի մանրամասները։
Միջազգային տնտեսական վերլուծաբանների պնդմամբ, ՌԴ-ում հաջորդ տարի ևս կշարունակվեն տնտեսական դժվարությունները։ Fitch վարկանիշային գործակալությունը երեկ զեկույց է հրապարակել, որտեղ նշել Է, թե 2016 թվականին Ռուսաստանում կգրանցվի նավթի արդյունահանման ծավալի անկում։
«Սաղ սուտ է` կեղծիք, բառադի ու անհեթեթ մտքեր, որ թևածում են մեր շուրջը, թողեք ապրենք, էլի, մեր կյանքով` չկա, չկա նման բան»:
Իշխանությունները շարունակում են րստ էության գաղտնի պահել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի՝ նախօրեի անակնկալ հրաժարականի իրական պատճառները:
ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը երեկ մեզ հետ զրույցում հերքեց շրջանառվող այն լուրերը, որ ինքը կնշանակվի արդարադատության նախարար։
Ճի՞շտ է, որ Ձեր ունեցվածքը Սևանի ափին և ռադիոտիրույթում, 2013–ի նախագահական ընտրություններից հետո «ոչ ևս» է եղել, անշուշտ ոչ առանց իշխանությունների թեթև ձեռքի, հարցրինք Անդրիաս Ղուկասյանին։ «Ես ունեի երկու վարձակալական պայմանագիր։
Սդղի գյոլ կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանի առողջական վիճակը նույնն է։ Նրա հայրը՝ Գագիկ Զաքարյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Հարությունը գտնվում է տանը՝ բժիշկների հսկողության ներքո։
«Գագիկ Ծաոուկյանի աջակցությունը միայն բարոյական է, ինչի համար ես շնորհակալ եմ։ Փառք Աստծո, ես կայացած մարդ եմ, ես ունեմ սեփական բիզնես ու իմ քարոզարշավը իրականացնում եմ բացառապես իմ միջոցներով։ Ես ՌԴ-ում ունեմ բիզնես»։
«Նաիրիտի» հարցով պարզեցումներ կան, Միջպետական բանկի վարկերի հետ կապված արդեն ճանապարհային քարտեզը, ժամանակացույցը ձևավորվել է բանկի հետ և մոտակա 1-2 շաբաթների ընթացքում սկսվելու է իրավունքների փոխանցումը բանկից ՀՀ-ին, և ՀՀ կառավարությունն է դառնալու վարկային միջոցների նկատմամբ պահանջատեր։ Այսինքն՝ և՛ բաժնետոմսերի նկատմամբ, և՛ գույքի նկատմամբ իրավասությունները ամբողջությամբ անցնում են կառավարությանը։
Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովում չեն կարողանում համաձայնության գալ մի քանի՝ առաջին հայացքից անկարեւոր, սակայն որոշ կուսակցությունների համար խիստ սկզբունքային հարցերի վերաբերյալ։
Այն վնասները, որ եղել են այդ կառույցում վերջին մի քանի տարիների ընթացքում, չէի ասի, որ դա իրենց սխալ մենեջմենթի պատճառն է. ե՛ւ սակավաջրաթյան, ե՛ւ ատոմակայանի ոչ պլանային կանգառի պատճառով կորուստներ են եղել՝ 36.6 միլիարդ դրամի սահմանում։ Ես չէի ասի, որ դա ՀԷՑ-ի մեղավորությամբ է եղել և որ ինքը պիտի վճարի։
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի` Աղալարի որդին` Էյներ Խաչատրյանը, երեկ ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտե: