Օգոստոսին բանակում խաղաղ պայմաններում մահացել է 3 զինվոր․ Մարիաննա Ղահրամանյան

Օգոստոսի 18-ին ԱԺ ամբիոնից բարձրացրել եմ բանակում ոչ մարտական պայմաններում ժամկետային զինծառայողների մահվան դեպքերի խայտառակ դինամիկան․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

«Այսօր տեղեկություն տարածվեց ևս մեկ զինծառայողի մահվան մասին։ Օգոստոսի 20-ին ևս բանակում մահ ունեցանք։ Այս ամսվա ընթացքում սա արդեն խաղաղ պայմաններում երրորդ մահվան դեպքն է Զինված ուժերում։

Այս վիճակը համակարգային խորը ճգնաժամի հետևանք է` փորձառու կադրերը վերջին տարիներին հետևողականորեն հեռացվեցին բանակից, չեզոքացվեց բանակի հոգևոր առաջնորդության (գնդերեցների) կարևորագույն ինստիտուտը, որը տասնամյակներ շարունակ էական դեր է խաղացել զինվորների հոգևոր-բարոյական նկարագրի ձևավորման, ներանձնային և միջանձնային կոնֆլիկտների մեղմման գործում։ Նրանց աշխատանքից ազատումը զինվորներին զրկեց հոգևոր աջակցության և ծանր պահերին ապավեն գտնելու կարևոր օղակից, ինչը նպաստում արատավոր բարքերի արմատավորմանը։

ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31