Ոստիկանությունը պատժո՞ւմ է Գոռ Վարդանյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի լրագրողը զրուցել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի հետ:

-Պարո՛ն Պողոսյան, այս տարվա սեպտեմբերին, երբ «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը լքեց Հայաստանը, ՀՀ քննչական կոմիտեի եւ ոստիկանության միջեւ սկսվեց հակամարտություն, թե ով է պատասխանատու, որ քրեական հանցագործության մեջ կասկածվող ակտիվիստը լքեց Հայաստանը: Ու մինչ գերատեսչական կռիվը շարունակվում էր, Վահան Մարտիրոսյանը հասավ Ադրբեջան եւ խայտառակեց մեր երկիրը: Մինչեւ ե՞րբ միջգերատեսչական վեճի արդյունքում պետք է տուժի երկրի անվտանգությունը:

– Հավատացնում եմ Ձեզ՝ չկա՛ միջգերատեսչական հակամարտություն, եթե որեւէ մեկին թվում է, որ առողջ մրցակցությունը վատ է, սխալ է: Բայց վստահեցնում եմ, որ մեր պարագայում անգամ այդ մրցակցությունը չկա, ուռճացնում են:

– Օրերս հայտնի դարձավ, որ դերասան Գոռ Վարդանյանը ապօրինի զենք պահելու համար հայտնվել է դատարանի առաջ: Ըստ շրջանառվող լուրերի՝ Գոռ Վարդանյանը պատահական չի հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Բան այն է, որ վերջինս ոստիկանության մասին ֆիլմ է նկարահանել եւ այն անվանել է «Հրեշների գայլ», ինչը խիստ զայրացրել է իրավապահներին, քանի որ նախապես նման պայմանավորվածություն չի եղել, դրա համար էլ որոշել են «պատժել» նրան»:

– Նման բան չկա:

– Իսկ դուք ֆիլմը դիտե՞լ եք:

– Ոչ, նման բաների ժամանակ չկա, առաջին անգամ ձեզանից եմ լսում, բայց հաստատ նման բան չկա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս