Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի գործով նոր զարգացումներ են սպասվում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի գործով նոր զարգացումներ են սպասվում։ Այժմ կալանավորվածների թիվը 26 է, առաջիկայում հնարավոր Է մի քանի հոգու խափանման միջոցը փոխվի։ Բայց չեն բացառվում նոր ձերբակալությունները։ Խմբի անդամներն իրենց ցուցմունքներում բազմաթիվ անուններ են նշել, նաև ասել են, թե ով Է իրենց «թիկունքը» եղել։ Ուշագրավ անուններ են նշվել։ Այս օրերին բազմաթիվ անձինք են կանչվում ԱԱԾ՝ վկայություն տալու, հրավիրվում են բոլոր նրանք, ովքեր ճանաչել ու շփվել են խմբի անդամների հետ։ ԱԱԾ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց, որ խմբի անդամեերի մեծ մասը չի իմացել, որ այդտեղ այդքան զենք կա։ Նրանք տևական ժամանակ հավաքվել, «հայրենասիրական» հողի վրա ժողովներ են արել, թե ինչպես փրկել երկիրը, սակայն մի մասն անտեղյակ Է եղել զենքի մասով։
Բուն անելիքներին և մեխանիզմներին տիրապետել են քչերը, միայն գիտեին, որ պետք Է դեկտեմբերի 1-ին «գրոհեին» մի շարք պետական կառույցների վրա, սպանեին երկրի առաջին դեմքերին, անմիջապես եթեր հեռարձակվեր պատրաստված տեսանյութը, որում պարագլուխ Արթուր Վարդանյանն իրեն հռչակելու Էր նախագահ ու նշեր անելիքները։ ԱԱԾ-ում, սակայն, դեռ չեն մարսել այս վնասազերծման շուրջ ծավալված հումորը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



