«Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը մտահոգել է թաղային հեղինակություններ Փուրչուլին, Ճլեին և Հուշտին». «Չորրորդ իշխանություն»

«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. ««Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե մարզային այցելությունների ժամանակ իրենք պահանջելու են բարձրաստիճան պաշտոնյաների, մարզպետների, կուսակցական հանցագործների եւ թաղային հեղինակությունների հրաժարականը:

«ՉԻ» – Մեր տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունը մտահոգել է հատկապես թաղային հեղինակությունների Փուրչուլին, Ճլեին և Հուշտին, իսկ ահա Զուլալ Մստոն ու Քյալ Գագասը հայտարարել են, որ չեն պատրաստվում հրաժարական տալ, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը որեւէ իրավական հիմք չունի եւ չի բխում միջազգային կառույցների առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից: Եվ ընդհանրապես, ըստ նրանց, թաղային հեղինակությունների հրաժարականն իրականացվում է այլ ընթացակարգով, իսկ դեկլարատիվ բնույթի հայտարարություններն «ասնավանի չեն»:

Ամեն դեպքում հույս ունենանք, որ թաղային հեղինակությունները քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն կդրսեւորեն, ինքնակամ հրաժարական կտան եւ ազնվորեն կլծվեն պետականության կայացման ազգանվեր գործին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս