Ճոյտը Ցեղասպանության մասին իր ֆիլմը ցուցադրելու «դաբրո» է ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նկարահանված աղմկահարույց ֆիլմը ցուցադրելու «դաբրո» է ստացել։ Նա երեկ մեր լրագրողին վստահեցրել է, որ հիմա որոշ լրացումներ են ընթանում, և եկող ապրիլին ֆիլմը մեծ էկրան կբարձրանա՝ լայն մասսաների համար։ Իսկ ինչու ֆիլմը չարժանացավ իշխանության համակրանքին ու չցուցադրվեց այս ապրիլին։ «Բայց նման բան չկար, ըտենց ստացվեց, հետո ես տեսա, որ թերություններ կան, հիմա շտկում եմ, ու կցուցադրենք, ինչ է եղե՞լ որ»։

Պատգամավորը երկու շաբաթ առաջ դիմել էր նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն՝ առաջարկելով այն ցուցադրել նաև ՌԴ-ում՝ պայմանավորված ռուս-թուրքական հարաբերությունների շրջադարձով և Պետդումայի՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի կոնտեքստում։ «Ես չգիտեմ՝ մերժել են, թե ընդունել, մի քանի օր առաջ ինձ զանգել էին դեսպանատնից, չեմ պատասխանել, հետո գնացի, նորից դիմում գրեցի, որ չեմ լսել, հիմա էլի սպասում եմ իրենց արձագանքին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս