Ինչքան էլ կրակոց լինի՝ թուրքն ո՞ւմ շունն է, որ մեզ խանգարի: Մենք ամուր ենք, ուղղակի թիկունքից ենք շատ վախենում, դիմացից այդքան չենք վախենում: Երեւանցիներին հայտարարեք, որ մենք օգնության կարիք չունենք: Եկեք Նոր տարուն մեզ հետ եղեք, մասնակցեք մեր միջոցառումներին, տեսեք մենք ոնց ենք ապրում:
Ըստ մեր ստացած տեղեկությունների, ծեծվածների մեջ է եղել նաեւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերգծով նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանի որդին՝ Վահե Մեհրաբյանը:
«Նաիրի Հունանյան-2» ելույթի առանցքում նույնպես եղել է «արնախում իշխանություններից» ազատվելու թեզը: Ձայնագրությունում խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը ներողություն է խնդրում հայ ժողովրդից թափված արյան ու արյունահեղության համար»:
«Գործարարները ստիպված եղան այլ շուկաներ փնտրել, իսկ դա նաեւ ծախսերի հետ կապված խնդիր է։ Եթե մենք ավելի շուտ գտնեինք այդ այլ շուկաները ՝ պահպանելով Ռուսաստանի հետ աոեւտրաշրջանառության ծավալները, շատ ավելի դրական կլիներ»։ Գարեգին Նուշիկյանը կարծում է, որ այս բարդությունները, միաժամանակ, մեր գործարարներին դաս եղան՝ այն աոումով, որ այլեւս միայն ռուսական շուկայի հետ հույսեր չեն կապի»։
Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Շմայսը, ամբոխահաճն արդեն կընկնի իր տարերքի մեջ. «Ինչպե՞ս թե կապ չունի` երկրում անպատժելիության մթնոլորտ է, կոռուպցիան հասել է ահռելի մասշտաբների, աղքատությունը, արտագաղթը» եւ այլն:
«ՊՆ-ից ազնիվ կվարվեն, եթե ներողություն խնդրեն Հայաստանի ժողովրդից իրենց մամլո քարտուղարի՝ ՀՀ ՊՆ լիազորությունների չափը չճանաչելու համար, պատասխանատվության ենթարկեն Արծրուն Հովհաննիսյանին եւ բացառեն այսուհետ ՊՆ աշխատակիցների կողմից նման սադրանքներ տարածելը»:
Թեման երկրի վիճակն է՝ նյութը մատուցված հումորի ու հեգնանքի միջոցով։ Երեւում են հասարակության գրեթե բոլոր սոցիալական խավերը։
Մենք գրեթե ամեն օր այդ խնդիրն զգում ենք եւ գիտակցում ենք, որ Արցախի չներկայացվածությունը բավականին լուրջ բացթողում է, որն անհրաժեշտ է վերականգնել։ Եթե վերականգնվեր, մենք եւս ասելիք կունենայինք աշխարհին։ Բայց ձեզ չթվա, որ մենք խնդիրն առաջ չենք քաշում, եւ մենք, եւ Հայաստանի նախագահն անընդհատ շեշտում ենք, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցություններին Արցախի մասնակցությունը…
«Ալիեւն արդեն շատ քիչ է զբաղվում ղարաբաղյան հիմնախնդրով, նա դրա ժամանակն այլեւս չունի՝ իշխանության պահպանման խնդիրն է նրա համար խիստ օրհասական, Ղարաբաղի հարցը նա թողել է Հասանովի վրա: Սա եւս ահագին բան է նշանակում»:
Նոյեմբերի 25-ին «վնասազերծված» խմբի անդամների մի մասը հրաժարվում են ցուցմունքներ տալուց։ Մասնավորապես, աղջիկները՝ Ասյա Մկրտչյանն ու Մարինե Կատանյանը, որոնք առաջին բերման ենթարկվածներից էին, մինչ օրս ցուցմունք չեն տվել։ Պատճառն այն է, որ ԱԱԾ քննիչները չեն ներկայացնում ապացույցներ։ Այս մասին հայտնեց աղջիկների շահերը պաշտպանող փաստաբան Գիվի Հովհաննիսյանը։
Համաշխարհային շուկայում ապրանքների գները «շարունակական նվազում» են, իսկ Հայաստանում դրանք ոչ թե էժանանում են, այլ պարզապես ավելի քիչ, ավելի դանդաղ են թանկանում:
Վահան Շիրխանյանը խմբի կազմակերպիչներից չէ: Նա ընդամենը համագործակցել է՝ էքսպերտի կարգավիճակով, խորհուրդներ է տվել: Սակայն խմբի հետ փոխկապակցված բավականին թվով հայտնի մարդիկ կան, և իշխանությունը չգիտի, թե «իմանալ-չհայտնելու» հոդվածն ինչպես կիրառի:
Բոլորովին հակառակ վերաբերմունքը հայաստանցի հարցվածները ցուցաբերել են ԱՄՆ նախագահ Օբամայի հանդեպ: Հարցված հայաստանցիների 43 տոկոսը «ատում է» Օբամային: Մեզնից ավելի շատ Օբամային ատում են միայն Պակիստանում, Պաղեստինում եւ Ռուսաստանում:
Հնարավոր է՝ խնջույքը կազմակերպվի ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում:
Ես այդ առիթով բազմիցս արտահայտվել եմ։ Գոյություն ունի կտրուկ տարբերություն սատանիստ (պաշտամունքը՝ ժխտող) ու սատանայապաշտ (սատանային պաշտող) հասկացությունների միջեւ։
Սուպերմարկետների աշխատակիցները, տոնավաճառի վաճառողներն ասում են, որ նախորդ տարիների աշխուժությունը չկա, նախատոնական այս օրերին հաճախորդները գնումներ կատարում են ավելի քիչ գումարով, իսկ եթե նախորդ տարվա նույն գումարն են ծախսում, ապա այս տարի դրանով ավելի քիչ ապրանք են ձեռք բերում:
«Հիմա, երբ իշխանության նկատմամբ վստահությունը մի քանի անգամ ավելի քիչ է, ոչ մի նախարար նման քայլերի չի կարողանա գնալ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում այլեւս հնարավոր չէ հեղափոխություն ու հնարավոր չէ նաեւ բռնապետություն: Երկու դեպքում էլ կասեմ՝ բարեբախտաբար»:
Ս. Ավետիսյանի մտքով անգամ չէր անցնում, որ աշխատավայրից պահանջված բժշկական (սանիտարական) գրքույկը լուրջ փորձության է դառնալու իր եւ ընտանիքի համար։ Անցնելով հերթապահ հետազոտությունները տեղամասային՝ Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում՝ պոլիկլինիկայի ֆթիզիատոր Նաիրա Բաբայանի «թեթեւ ձեռքով» ախտորոշվում է տուբերկուլյոզ։
Քաղաքական իրողություն է այն, որ պարոն Ծառուկյանն ասաց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։
Ամենաուշագրավը Ռուսաստանի հանգամանքն է. ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը համարձակվում նման մեղադրանք հնչեցնել, որը տարածվում է նաև ՌԴ վրա: Այս հարցն անկասկած կլինի այսօր առավոտյան Հայաստանում հնչող ամենատարածված հարցերից մեկը: Բանն այն է, որ Երևանն այնքան է վարել ՌԴ շահերից կախված արտաքին քաղաքականություն, որ ոչ մի կերպ հավատ կամ վստահություն չի ներշնչում այն, որ Հայաստանը կարող է թեկուզ ՀԱՊԿ շրջանակով, սակայն նման մեղադրանք հնչեցնել, այդ թվում և՝ Մոսկվային:
Բոլորովին վերջերս պարզ դարձավ, որ հաղորդավարներ Ժակը (Հակոբ Պապիկյան) և Լուլուն (Լուսինե Բադալյան), ովքեր 5 տարի շարունակ «Կենտրոն» հեոուստաընկերության եթերում ողջունել են հեռուստադիտողին «Սկսենք նորից» առավոտյան ծրագրի շրջանակներում, այլեւս նորացված հեռուստ աալիքում չեն աշխատելու՝ նոր ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ 2016 թվականի հունվարին Հայաստանն ԱՄՆ-ում նոր դեսպան կունենա: Տիգրան Սարգսյանին կփոխարինի Մեքսիկայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Երիտասարդ ընտանիքի մայր Արուսյակը մեզ հետ զրույցում ասում էր, որ անկումային տրամադրություններն իրեն այցելում են դեռ տոներին ընդառաջ։ Իր դեպրեսիան սկսվում է դեկտեմբերի կեսերից և ավարտվում Նոր տարվա առաջին աշխատանքային օրը։ Նա մանրամասնում է, որ իրեն դուր չեն գալիս պարտադրված փոխայցելությունները, ցուցադրելու համար գցվող սեղանները։
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության ակտիվ քարոզարշավն արդեն մեկնարկել է, ըստ այդմ, Աբրահամյան եղբայրների հերթական «աֆյորայի» մարտավարական կողմերն արդեն գծագրվում են:
Գեւորգ Սարգսյանը բավականին լուրջ պարտքերի մեջ է, եւ այն բնակարանը, որտեղ ապրում է նրա ընտանիքը, Հայաստանյան բանկերից մեկում գրավ է դրված:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչպես է համատեղելու իր գործառույթները՝ հա՛մ լինի ԱՄՆ-ում, հա՛մ պայքարի Ազատության հրապարակում:
Այս գործով կալանավորված անձանց ցուցմունքներից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, որոնց հավաստիությունը մեզ չհաջողվեց պաշտոնապես ճշտել, քանի որ ԱԱԾ-ն հանցախմբին առնչվող հարցերին ունի մեկ պատասխան՝ նախաքննությունը շարունակվում է:
Մեր տեղեկություններով, Նորք-Մարաշում վնասազերծված խմբավորման գործով պաշտպանության նախկին փոխնախարար Վ․ Շիրխանյանից բացի, 3 հրամանատար է ձերբակալվել: Նրանցից մեկին արդեն կալանավորել են:
1997 թվականին ինձ թվում էր, որ Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղության հասնել` երկուստեք փոխզիջումների միջոցով: Գուցե այն ժամանակ դա իսկապես չէր բացառվում: Բայց այս տարիների ընթացքում կարծիքս փոխվել է` որեւէ բանի շուրջ, համենայնդեպս՝ Ադրբեջանի այս ղեկավարության օրոք, հարեւան պետության հետ հնարավոր չէ պայմանավորվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումն ի սկզբանե նախատեսված է եղել Փարիզում: Սակայն վերջին պահին Ալիևը հրաժարվել է: Ալիեւն այս կերպ հակադարձել է իր կնոջ հետ այս տարվա սեպտեմբերին Փարիզում տեղի ունեցած տհաճ միջադեպին, երբ հատուկ ծառայությունների աշխատակիցները չէին կանխել, որ լրագրողները չմոտենան Մեհրիբան Ալիևին ու տհաճ հարցերով չծաղրեն: