«Ժառանգությունը» ողջունում է ՀԱԿ-ի քայլը, բայց չի միանա ՀԱԿ-ի բողոքարկման գործընթացին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից «Ժողովուրդը» երեկ հետաքրքրվեց՝ արդյոք իրենց կուսակցությունը մասնակցելո՞ւ է ստորագրահավաքին, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Հովհաննիսյանն ասաց՝ «Ժառանգությունը» ողջունում է ՀԱԿ-ի քայլը, բայց չի միանա բողոքարկման գործընթացին: «Ես դեմ չեմ, ավելին՝ ես անհավասար պայմանների կողմնակից եմ: «Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել, դրա կարիքը չկա: Մեր հիմնական աշխատանքը քաղաքացիական է, հրապարակում, դիվանագիտական, դեսպանների հետ, բազմափակ աշխատանք ունենք անելու: Եվ այդ դիմումը, որին զորակցում ենք, դա կլինի այդ աշխատանքներից մեկը, ողջունելի է»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս