Վերնախավի գործոնը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը փոխում է Սահմանադրությունը, որովհետեւ ուզում է…»՝ մեկ տարուց ավելի կրկնվող այս բանաձեւը քաղաքական պայքարի կամ քարոզչության աոումով միանգամայն կիրառելի էր։ Վերլուծության համար նման մոտեցումն աոանձնապես ոչինչ չի տալիս քաղաքական գործընթացների տեսանկյունից մեկ գործչի մոտիվացիան թեեւ նշանակություն ունի (հաշվի առնելով, որ նա երկրի աոաջին դեմքն է), բայց ամենակարեոր գործոնը չէ։ Ենթադրենք, ընդդիմադիրների ենթադրությունները կամ կասկածները ճիշտ են, դրանցից ամենեւին չի բխում այն, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես իրենք են կանխատեսում, որովհետեւ ամեն ինչ չէ, որ Հայաստանում պայմանավորված է աոաջին դեմքի ցանկությամբ։
Եթե խոսքը գնար, ենթադրենք, Հյուսիսային Կորեայի մասին, ապա, այո, երկրի ղեկավարի մոտիվացիան 100 տոկոսով վճռորոշ կլիներ։ Ադրբեջանի, Ղազախստանի կամ Ռուսաստանի դեպքում այդ ցանկության իրականացման հնարավորությունը կարելի է գնահատել 70 տոկոս։ Հայաստանի (Վրաստանի, Մոլդովայի) պարագայում դա առավելագույնը 50 տոկոսանոց գործոն է։ Հեռու չգնալու համար բերենք հենց Հայաստանի օրինակը։ 1996 թվականի ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը ուզում էր 5 տարի մնալ իր պաշտոնում, սակայն մնաց պակաս, քան մեկուկես տարի։ 2008 թվականի ապրիլից հետո Ռոբերտ Քոչարյանն ուզում էր պահպանել իր վճռորոշ ազդեցությունը Հայաստանի քաղաքական եւ հատկապես տնտեսական կյանքի վրա, բայց տեղի ունեցավ սեփականության որոշակի վերաբաշխում, որից հետո երկրորդ նախագահը սկսեց խիստ ընդդիմադիր ելույթներ ունենալ։
Ինչպես տեսնում եք, աոաջին դեմքերի ցանկությունները չեն իրականանում ոչ թե այն պատճաոով, որ «ժողովուրդը դուրս է գալիս փողոց եւ տապալում է հանցավոր ռեժիմը»։ Պատճառը շատ ավելի «երկրային է» եւ դրան (համենայնդեպս՝ վերլուծության դեպքում) պետք է վերաբերվել սառնասրտորեն. Հայաստանի նման երկրում վերնախավը նույնքան կախված է նախագահից, որքան նախագահը՝ վերնախավից…
Հիմա դառնանք Սահմանադրության փոփոխությանը եւ փորձենք վերանալ պոպուլիստական դատողություններից, թե ով ինչի էր դրանով ցանկանում հասնել։ 2017-ի մայիսին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, եւ եթե անգամ նոր խորհրդարանում հարաբերական մեծամասնություն ունենա ՀՀԿ-ն, դա այլեւս չի լինի այն ՀՀԿ-ն, որը կա հիմա։ Դարձյալ զերծ մնանք գնահատականներից՝ «ավելի լավը» կամ «ավելի վատը»՝ պարզապես նույն Շմայսերն ու Թոխմախներն իրենց կդրսեւորեն այլ ձեւով»:
Արամ Աբրահամյան
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: