«Ընդդիմադիր դաշտում փրայմերիզի են դուրս եկել մի քանի ընդդիմադիր ուժեր». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական կյանքը թեւակոխել է նախընտրական փուլ: Թեեւ պաշտոնապես այդ մեկնարկին դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա, սակայն կասկածից վեր է, որ ներքաղաքական տրամաբանությունը արդեն այդ ընթացքի մեջ է:

Առայժմ այդ ընթացքը պայմանականորեն հիշեցնում է որոշակի փրայմերիզ, սակայն ոչ թե առանձին կուսակցությունների շրջանակում, այլ ընդդիմության եւ իշխանության: Այն տարբերությամբ, որ իշխանությունը հանդես է գալու ըստ էության մեկ դեմքով՝ ՀՀԿ-ի, եւ այստեղ, իհարկե, խնդիրն այն է լինելու, թե հատկապես որ խմբավորումն է, որ պետք է ստանձնի գործընթացների թելադրող դերը եւ առաջ տանի ՀՀԿ-ն, հանդիսանա որոշիչ ուժն այս կոնգլոմերատում:

Այս մասին վերջին օրերին շատ անդրադարձեր են եղել եւ դեռ, իհարկե, կլինեն, քանի որ ըստ ամենայնի առաջիկա քաղաքական գործընթացների թելադրող գործոնները կշարունակեն մնալ իշխանության կողմում:

Բայց դա չի նշանակում իհարկե, որ ընդդիմադիր դաշտում տեղի ունենալիք գործընթացները, առկա խնդիրները իրենց կարեւորությամբ անցնում են երկրորդ պլան: Ավելին՝ հենց այստեղ ընթանալիք զարգացումներից է կախված, թե արդյոք հասարակությունը կկարողանա՞ վերցնել քաղաքական գործընթացներ նախաձեռնելու դերը իր վրա, որն իշխանությանն է զիջել ընդդիմության անարդյունավետության արդյունքում:

Ընդդիմադիր դաշտում փրայմերիզի են դուրս եկել մի քանի ընդդիմադիր ուժեր, որոնք կամա, թե ակամա ներգրավված են առաջատար ընդդիմության, առաջնորդող, թելադրող ընդդիմադիր ուժի համար պայքարում: Կասկած չկա նաեւ, որ այդ պայքարը կունենա եւ՛ ուղղակի դրսեւորումներ, եւ՛ անուղղակի բնույթ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031