Ռոբերտ Քոչարյանը երկու վարազ և եղնիկ է որսացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը օրերս որսի է գնացել Հայաստանի Վայոց Ձորի մարզում: Ըստ այդ լուրերի՝ երկրորդ նախագահը հաջողացրել է Վայոց Ձորի լեռնաշխարհում որսալ երկու վարազ և եղնիկ: «Ժողովուրդ»-ն այդ լուրերի իսկությունը պարզելու նպատակով դիմեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: Սակայն նա ասաց, որ որսի հետ կապված հարցերին չի կարող պատասխանել, քանի որ դրանք վերաբերում են անձնական կյանքին: «Որսի արդյունքներից տեղյակ չեմ»,- եզրափակեց Սողոմոնյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031