Իրանի խորհրդարանում պահանջել են, որ ԱՄԷ-ն փոխհատուցում վճարի և չեն բացառել երկրի ամբողջ տարածքը Թեհրանին հանձնելու հնարավորությունը

Իրանի խորհրդարանի պատգամավոր Հոսեյն Ալի Հաջի Դելիջանին հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները պետք է փոխհատուցեն Իրանին հասցված վնասը, իսկ որպես փոխհատուցում հեռանկարում կարող են նրան տրամադրել իրենց տարածքը, հայտնում է Pars Today-ը։

Ըստ պատգամավորի, վերջերս Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև կնքված ութ կետից բաղկացած համաձայնագիրը վկայում է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմավարության ձախողման մասին։

Դելիջանին հայտնել է, որ ԱՄԷ-ն նավթային եկամուտներից 9 տրիլիոն դոլար է ծախսել ԱՄՆ-ի օգնությամբ անվտանգություն ապահովելու վրա, սակայն այժմ բախվել է նոր իրականության։

«ԱՄԷ-ն պետք է փոխհատուցի Իրանին պատճառված վնասը, և նույնիսկ չի բացառվում, որ նրանք ստիպված լինեն երկար տարիներով իրենց ամբողջ տարածքը տրամադրել Իրանի տրամադրությանը», — հայտարարել է իրանցի խորհրդարանականը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31