Ապրիլի 26-ին ավարտվեց Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի մի շարք գյուղական համայնքներում մայիսի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը:
«Այս անգամ արդեն թաղային հեղինակություններն են պատկառանքով և քծնանքով զեկուցում իրավիճակի մասին: Ի՞նչ կապ ունեն այս ամենը քաղաքական գործընթացների, ընտրությունների հետ, և ոստիկանը չի՞ տեսնում այս ամենը, և թույլ տվեք չհավատալ ոստիկանապետի խոսքերին, որ առաջվանը չեն և պրոֆեսիոնալ են»:
Ռուսաստանի համար Ղարաբաղյան հիմնախնդիրը ձեռք է բերում աշխարհաքաղաքական նշանակություն` առաջին հերթին «Մեծ Մերձավոր Արևելքում» ընթացող զարգացումների համատեքստում:
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը կեղծ, շինծու ընտրությունների միջոցով է զբաղեցրել նախագահի պաշտոնը, ապա ինչպե՞ս կարելի է այս փուլում չպահանջել նրա հրաժարականը:
Հիմա դուք ուզում եք՝ ասեմ, որ մենք ընդդիմությո՞ւն ենք: Մենք ալտերնատիվ ուժ ենք, որ որտեղ պրոբլեմ կա, այնտեղ կանգնած ենք ու թույլ չենք տալու, որ որևէ մի խնդիր, որը դեմ է ժողովրդին, մենք դա թույլ տանք:
«Ժառանգությունը» կոալիցիայում երեբեք չի եղել ու ունի մաքուր անցյալ: Որևէ քաղաքական ուժ չի կարող ասել, որ «Ժառանգության» անդամները, նույնիսկ պատգամավոր եղած ժամանակ, ինչ-որ գործունեությամբ են զբաղվել, որի արդյունքում՝ վնաս են հասցրել հասակությանը, քաղաքացուն:
Էրեբունու և Ազատամարտիկների փողոցներում տեղակայված սննդի և վաճառքի մի քանի օբյեկտներում փակցված էին գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական պաստառները:
Հարգարժան Լևոն Ակոպիչը նորագույն պատմության էջերը երևի մոռացության է տվել: 1990-ականներին իրենք կատարեցին թավշյա բուրժուադեմոկրատական հեղափոխություն`հասարակության ռետրոգրատ տրասնֆորմացիայով:
Այսօր «Բարև, Երևան» դաշինքը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ հանդիպեց Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ:
«Այսօրվա պաշտոնյաներն այնքան են գոռոզացել ու, երևի թե, հպարտացել, որ հասարակ քաղաքացիներին նույնիսկ բարև էլ չեն տալիս»,- ասաց Ա.Գասպարյանը:
Ըստ ամենայնի, իշխանության վերնախավում ինչ-որ հաշվարկներ փոխվել են և որոշում է կայացվել անհրաժեշտության դեպքում «չորով» Տարոնին քաղաքապետ դարձնել:
Բնականաբար, «Բարև, Երևանի» ներկայացուցիչները, հավատարիմ մնալով «բարևարշավի» ոգուն, ողջունում էին իրենց հանդիպած բոլոր երևանցիներին և նրանց հանձնում «Բարև, Երևանի» քարոզչանյութերը:
Այսօր «Բարև, Երևան» դաշինքը Երևանի առաջիկա ավագանու ընտրությունների շրջանակներում իր հերթական քարոզարշավն անցկացրեց Էրեբունի վարչական շրջանում:
Այսօր Հայաստանում «Գելափ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը, ըստ «Արմնյուզ» հեռուստաընկերության, հրապարակել է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու քարոզարշավի վերաբերյալ հարցումները, ըստ որի` եթե ընտրությունը կայանար այս կիրակի, երևանցիների 41,5 տոկոսը ձայնը կտար Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին:
Երվանդ Մանարյանի խոսքով՝ իր համար առայժմ հստակ չէ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ծրագիրը և անելիքները: Երվանդ Մանարյանը, սակայն, պատրաստ է սպասել և իր օգնությունն առաջարկել. «Տեսնենք` ինչ են անում, եթե իմ օգնությունը պետք է, կգամ՝ կօգնեմ»:
«Զարգացող երկրների խթանիչ ուժը, միանշանակ, ուժեղ և կիրթ ընդդիմությունն է: Եթե այն չի լինում, պետությունը սկսում է քայքայվել… բայց ոչ երբեք՝ զարգանալ»
Ադիբեկյանի կարծիքով՝ Երևանի ավագանու ընտրությանը ՀՀԿ-ի հաղթանակը կլինի լիակատար այն դեպքում, եթե գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակի մեղմ քարոզարշավը:
ԲՀԿ-ն ստացել է 100-ից ավելի ահազանգ, երբ միայն ԲՀԿ-ական լինելու, կամ ԲՀԿ-ական ծանոթ, հարազատ ունենալու համար մարդիկ հեռացվել են աշխատանքից։
2012 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Google-ը բոլոր երկրների պետական մարմիններից ստացել է 2 մլն 285.000 հարցում՝ պահանջով՝ հեռացնել 24.179 միավոր բովանդակություն:
Պետք է անդրադառնամ վստահված անձանց և հանձնաժողովի անդամների խնդրին: Մեր խորին համոզմամբ, նրանց մեծ մասը կամ կաշառված է լինում, կամ վախեցած…
ԲՀԿ-ից միայն ակտիվ եղել է Պողոս Փլավչյանը, ամենանախանձախնդիր, սրտացավ վերաբերմունք ունեցողն ինքն է եղել: Մյուսները լուռ նստել և քվեարկել են:
Արդեն 45-րդ տարին է, Կանադայի հայ համայնքը գալիս է Օտտավա՝ հիշեցնելու 1915թ. մասին, սակայն այս անգամ միջոցառումը տարբերվում էր նրանով, որ ակնհայտորեն Թուրքիայի դեսպանատան ջանքերի արդյունքում՝ երթի մասնակիցներին Թուրքիայի դեսպանատան մոտ դիմավորեցին թուրքեր և ադրբեջանցիներ՝ փորձելով խափանել միջոցառումը:
Ղասեմին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ապահովել էներգակիրների հարցում Թուրքիայի կարիքները:
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
Սահմանապահն անհետացել էր ապրիլի 23-ին:
Ընտրություններին կարող է մասնակցել 212.698 ընտրող, որոնք գրանցված են տվյալ երեք շրջաններում:
PKK-ն հայտարարել էր, որ Թուրքիայի տարածքը լքելու գործընթացը սկսելու է մայիսի 5-8-ից և որ դա անելու առանց իր զենքը հանձնելու:
Սիրիան պատրաստ է ընդունել քիմիական զենքի գծով ռուս փորձագետներին, որպեսզի նրանք պարզեն երկրում քիմիական զենքի հնարավոր կիրառման հարցը:
Այս մասին հայտարարել է մեգապոլիսի ոստիկանության ներկայացուցիչ Փոլ Բրաունը:
Ամերիկացի մասնագետներն իրենց հաշվետվությունում ընդգծել են, որ իրանական նավթի արտահանումը նվազել է 39 տոկոսով, իսկ նավթի ու գազային կոնդենսատի արդյունահանումը` 17 տոկոսով: