Բաժիններ՝

Օբաման չի մերժել Մոսկվա այցելելու հրավերը. Սպիտակ տուն

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Ռուսաստանի հարցերով գլխավոր խորհրդական Սելեստ Ուոլանդերը հայտարարել է, որ Օբաման չի մերժել Մոսկվա այցելելու հրավերը:

Ուոլանդերի խոսքերով՝ ներկայումս դիտարկվում է տվյալ առաջարկը, և դեռ հայտնի չէ, թե երբ կընդունվի որոշում: Ավելի վաղ Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Մարկ Ստրոխը հայտարարել է, որ մոտ ապագայում նախագահ Օբաման դեռ չի պլանավորում այցելել Ռուսաստան:

Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվան ԱՄՆ նախագահին հրավիրել է մասնակցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին: Հրավերներն ուղարկվել են հակահիտլերյան դաշինքի առաջնորդներին, այդ թվում նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Չինաստանի առաջնորդներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031